Ֆրանսիայում բռնկվել է 1949 թվականից ի վեր ամենախոշոր անտառային հրդեհը. կա մեկ զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 5-ից Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհներ են մոլեգնում, զոհվել է առնվազն՝ մեկ, վիրավորվել՝ ինը մարդ, վնասվել են ավտոմեքենաներ և շենք-շինություններ։
Ֆրանսպրես գործակալությունը հաղորդում է, որ հրդեհների մարմանը մասնակցում են ավելի քան 1800 հրշեջներ և երկրի բոլոր հրշեջ ինքնաթիռները։
DW-ն գրում է, որ մեկ օրից էլ քիչ ժամանակում հրդեհը տարածվել է Միջերկրական ծովի ափի Կորբյեր շրջանում՝ ուժեղ քամու և չոր եղանակի պատճառով, ոչնչացնելով առնվազն 15 հազար հեկտար տարածքի բուսականությունը։
Հրդեհը ոչնչացրել կամ վնասել է առնվազն 25 բնակելի շենք։
BFM հեռուստաընկերությունը մեջբերում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյի մեկնաբանությունը, որն Օդում մոլեգնող հրդեհն անվանել է Ֆրանսիայում ամենախոշոր հրդեհը 1949 թվականից ի վեր, երբ այրվել է մոտ 52 հազար հեկտար անտառածածկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































