Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու խոհանոցային դանակով հարվածել մարմնի տարբեր մասերին:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ավազակությունը կատարողի ինքնությունը։ 41-ամյա տղամարդը նույն օրը Աբովյանի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է, ապա ներկայացվել նախաքննական մարմին:
Նա խոստովանել է արարքը։
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիքն ու տուժողի բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































