Արտակարգ դեպք՝ Երևանում, պայթյուն-բռնկում «Kia Forte»-ում, 6 վիրավnրներից 3-ը երեխաներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Աճառյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































