Ջենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութ
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհահռչակ ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը Ստամբուլում հայտնվել է անսպասելի իրավիճակում, երբ Chanel խանութը հրաժարվել է նրան ներս թողնել՝ պատճառաբանելով, որ բուտիկում արդեն չափազանց թվով հաճախորդներ կան։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ իր համերգից մեկ օր առաջ, Լոպեսը եղել է Ստամբուլի շքեղ Istinye Park առևտրի կենտրոնում, որտեղ անվտանգության աշխատակիցը նրան թույլ չի տվել մուտք գործել Chanel խանութ։ Լոպեսը հանգիստ է արձագանքել կատարվածին՝ ասելով․ «Լավ, խնդիր չկա» եւ հեռացել է՝ առանց որեւէ արձագանքի։ Ավելի ուշ խանութի աշխատակիցները մոտեցել են Լոպեսին՝ հրավիրելով նրան ներս մտնել, սակայն, ըստ Patronlar Dünyası բիզնես-կայքի, նա մերժել է առաջարկը։
Chanel խանութում տեղի ունեցածը, սակայն, չի խանգարել աստղի հետագա գնումներին: Լոպեսը երեք ժամ շարունակ պտտվել է առեւտրի կենտրոնի Celine եւ Beymen շքեղ հագուստների խանութներում։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ նա տասնյակ հազարավոր դոլարների գնումներ է կատարել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































