Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եռաժամ հանդիպում Իսրայելում՝ Գազայի շուրջ. Նեթանյահուն օկուպացիայի՞ է պատրաստվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում փակ դռների հետևում հանդիպում է անցկացրել անվտանգության հարցերի և Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կառավարության ղեկավարի գրասենյակի տվյալներով՝ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ:

Հանդիպման ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ներկայացրել է Գազայում հետագա գործողությունների հնարավոր տարբերակները: «Բանակը լիովին պատրաստ է իրականացնել ռազմաքաղաքական կաբինետի ընդունած ցանկացած որոշում»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ իսրայելական Ynet պորտալը, հղում անելով վարչապետի շրջապատի բարձրաստիճան աղբյուրներին, հայտնել էր, որ երկրի ղեկավարությունը  Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի վերաբերյալ որոշման վերջնական փուլում է: Զրուցակիցներից մեկը հայտարարել էր. «Վիճակը նետված է», ընդգծելով, որ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու բանակցությունները փակուղի են մտել, և իշխանությունները ուժային լուծումից բացի այլ ելք չեն տեսնում:

Միևնույն ժամանակ, ըստ Ynet-ի, բանակի ղեկավարությունը, նրանց  թվում՝ ինքը՝ Զամիրը, դեմ է արտահայտվում նման քայլին:

Ինչպես օրերս հաղորդել էր The Jerusalem Post-ը՝ հղում անելով կառավարության ղեկավարի գրասենյակի աղբյուրին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրին ուղերձ է հղել, որում պահանջել է Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրի հաստատում։ «Եթե Գազայի ամբողջական օկուպացիայի ծրագիրը ձեզ չի համապատասխանում, ուրեմն պետք է հրաժարական տաք»,- ասված էր վարչապետի անունից փոխանցված հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Նեթանյահուն արդեն լայնածավալ ցամաքային գործողության մասին որոշում է ընդունել, ներառյալ հնարավոր գործողություններ այն տարածքներում, որտեղ ենթադրաբար պահվում են իսրայելցի գերիներ։

Նախորդ օրը մոտ 600 իսրայելցի պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաներ, դրանց թվում՝ հետախուզության նախկին ղեկավարներ, բաց նամակ էին հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ճնշում գործադրել Նեթանյահուի վրա՝ ստիպելու նրան վերջ դնել պատերազմին։

Նամակի ստորագրողներից մեկը՝ ներքին հետախուզության նախկին ղեկավար Ամի Այալոնը, BBC-ին հայտարարել է, որ հետագա ռազմական գործողություններն անօգուտ կլինեն։

«Ռազմական տեսանկյունից ՀԱՄԱՍ-ը լիովին ոչնչացված է։ Մյուս կողմից, որպես գաղափարախոսություն, այն ավելի ու ավելի մեծ կշիռ է ձեռք բերում պաղեստինյան ժողովրդի, «արաբական փողոցի», ինչպես նաև իսլամական աշխարհում։ Այսպիսով, ՀԱՄԱՍ-ի գաղափարախոսությունը հաղթելու միակ ճանապարհը ավելի լավ ապագա առաջարկելն է»,- նշել է նամակագիրներից մեկը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր