«Արարատ-Արմենիան»՝ երկրպագուներին․ Ձեր աջակցությունը Պրահայի «Լետնա» ստադիոնում շատ կարևոր է մեզ համար
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի չեխական «Սպարտային»։ Երեւանյան ակումբը արտագնա հանդիպման տոմսերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
«Հարգելի երկրպագուներ,
«Սպարտա Պրահա» - «Արարատ-Արմենիա» օգոստոսի 7-ին կայանալիք առաջին հանդիպման բոլոր անվճար տոմսերը արդեն սպառվել են և մեր սիրելի հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս գնել հյուրերի սեկտորի (սեկցիա F 20) առկա տոմսերը այս հղմամբ
https://sparta.enigoo.cz/app/guestsectorarar/events/713
Ձեր աջակցությունը Պրահայի «Լետնա» ստադիոնում շատ կարևոր է մեզ համար:
Շնորհակալություն ակտիվության համար:
Արի՛ մարզադաշտ ու միացի՛ր մեր երկրպագուներին:
Միասին մենք կարող ենք»։
«Սպարտա Պրահայի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ որակավորման փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի «Ռիգա» (Լատվիա) - «Բեյթար Երուսաղեմ» (Իսրայել) զույգի հաղթողը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































