Օձի խայթոցի հերթական դեպքը Սպիտակ քաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 4-ին, օձի խայթոցի հերթական դեպքն է արձանագրվել Լոռու մարզում: Այս մասին Euromedia24.com-ը տեղեկանում է Սպիտակի բժշկական կենտրոնից։ «Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 40-ամյա տղամարդ՝ կրունկ-թաթային հատվածում օձի խայթոցով:
Հերթապահ բուժանձնակազմի կողմից անմիջապես իրականացվել է վերքի առաջնային զննում, վիրաբուժական մշակում, կատարվել է հակափայտեցման անատոքսին, ներարկվել է հակաթույն:
Տղամարդու վիճակը գնահատվել է բավարար, մի քանի ժամ հսկվելուց հետո դուրս է գրվել:
Հարգելի բնակիչներ, մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ օձի խայթոցի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է անցանկալի հետեւանքներ առաջացնել, այդ իսկ պատճառով մեկ անգամ եւս հորդորում ենք չզբաղվել ինքնաբուժությամբ, անմիջապես դիմել մոտակա բժշկական կենտրոն, ստանալ անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն, այդ թվում՝ հակաթույն:
Սպիտակի բժշկական կենտրոնը ապահովված է համապատասխան բոլոր պատվաստանյութերով եւ անհրաժեշտ հակաթույնով»,-Հայտնում են բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում օձի խայթոցով Սպիտակի բժշկական կենտրոն դիմելու 3-րդ դեպքն է:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



