Կրակոցի հաստատված փաստ չկա․ ՆԳՆ-ն՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա արձակած կրակոցի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջոցառումներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ, սակայն այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա։ Այս մասին ՆԳՆ-ից հայտնեցին Mediahub-ին՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա կրակոց է արձակվել։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































