Երևան, 04.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն ակտիվորեն շարունակում է նոր Սահմանադրության մշակումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքները շարունակվում են, գործող իշխանությունները փոքր խումբ են ստեղծել, որն էլ համարյա գաղտնի պայմաններում զբաղվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակելով, ընդ որում, եթե նախկինում, և այսօր էլ, գոյություն ունի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որի կազմում հայտնի իրավաբաններ, քաղաքական և հասարակական գործիչներ են, ապա վերջիններիս քննարկումները առանձնապես որևէ բան չեն փոխում։

Փաշինյանը ընդամենը դրանց մասնակցությամբ փորձում է լեգիտիմացնել Սահմանադրության փոփոխությունների իր նախընտրելի նախագիծը։

Դեռևս մի քանի շաբաթ առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքները սկսվել են 2018 թ․-ից անմիջապես հետո, և ճիշտ չէ այդ գործընթացը կապել որևէ արտաքին գործոնի հետ, դա Հայաստանի ներքին հարցն է։

Ադրբեջանը, հիշեցնենք, երկար ժամանակ Հայաստանից սահմանադրական փոփոխություններ է պահանջում՝ նշելով, թե Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող դրույթներ կան։ Հայաստանի իշխանություններն էլ Սահմանադրական դատարանի որոշում են անցկացրել, և դա փորձում են որպես կռվան ներկայացնել, բայց փաստն այն է, որ Ադրբեջանը ամենևին էլ համաձայն չէ հայկական կողմի այդ դիրքորոշման հետ, հստակ գիտակցում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի պահպանումը կարող է հետագայում խնդիրներ հարուցել։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը իր մերձավոր շրջապատի իրավաբաններին հանձնարարել է նոր նախագծից ընդհանրապես հեռացնել Անկախության հռչակագիրը, նաև այնպիսի ձևակերպումներ մտցնել, որոնք չեն խաթարի խաղաղության համաձայնագրի կնքումը։ Որքան էլ գործող իշխանությունները փորձեն համոզել, թե դրանք իրար հետ կապ չունեն, փաստն այն է, որ Հայաստանում Սահմանադրությունը փոփոխվում է հենց Ադրբեջանի պահանջով։

Ի վերջո, իշխանությունները, այդ թվում արդարադատության նախարարը չեն հերքում, որ աշխատում են այն ուղղությամբ, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Հենց այդ ընտրությունների ժամանակ էլ ցանկանում են հանրաքվեն կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի ապահովել հանրաքվեի մասնակիցների 50 գումարած 1 տոկոսը, բայց և բոլոր հարցումների համաձայն՝ Հայաստանի հասարակության մի զգալի մասը մտադիր չէ մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ուստի և չի բացառվում, որ հենց 2026 թ․-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ձախողվի։

Լիլիթ Կիրակոսյան

Ռիտերը համեմատել է Զելենսկու՝ Թրամփին ուղղված դիմումը «մռնչացող շանը հարվածելու» հետ Դպրոցների ավագ դասարանների համար կգործեն վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ Հրապարակվել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը Հաղթանակի հանրահավաք Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյա ՇուշանյանՆոան հայտնեց իր պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք Անհամբերությամբ սպասում եմ մոտ ժամանակներս Հայաստան վերադառնալուն․ Մարտա Կոս ԱՄՆ-ի հետ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները դեռևս շարունակվում են․ իրանցի պաշտոնյան Երևանում մեքենաներով շրջափակել են 30-ամյա վարորդի «Hongqi»-ն և փորձել նրան դուրս հանել սրահից Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք. Էդմոն ՄարուքյանԳիտնականները հին մուշկետային փամփուշտները վերածել են արևային վահանակների Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankԲացահայտվել է՝ որ տարիքում է առավել բարձր քաղցկեղի զարգացման վտանգը Սա մեր հողն է, մեր հայրենիքն է. ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ. տեսանյութԸնտրություններից առաջ վտանգավոր ազդակներ․ արդյո՞ք նոր բախումներ են սպասվումՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի 4 գաղտնի բազաներԱմեն ձայն վճռորոշ է. պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար․ Սայիդա ՊողոսյանԺամանակն է կառուցելու ուժեղ հայրենիք. ՀայաՔվե46-ամյա կինը սիրեկանին համոզել էր սպանել ամուսնուն՝ ապահովագրության գումարը ստանալու համարՊետք է գնալ քվեարկության, ու վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը. Արտակ ԶաքարյանԿլինի դիկտատուրա, եթե Փաշինյանը ընտրվի. Էդմոն Մարուքյան Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին Մոսկվայից վատ լուր ստացած Փաշինյանը նոր խոստումներ է բաժանումԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Փոփոխությունը սկսվել է․ միասին կառուցենք մեր ապագան՝ ծաղկող և հզոր ՀայաստանումԸնտրե՛ք Արարատն ու Արցախը, Նժդեհին ու Մոնթեին, ոչ թե թշնամու կամակատարներին․ Ավետիք Չալաբյան59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան Պետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Արթուր Օսիպյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է. Աննա ԿոստանյանԱդրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Ինչպես հերթական պատահականությունը դարձավ մեծ գյուտի առիթ. «Փաստ»Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈԻՆԻՍԻ)․ Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել ցանքատարածությունները, գողթեցիները փակել են Գեղարդ տանող ճանապարհը. «Փաստ»ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ կառավարության շենքի մոտ80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մասսայական խուզարկություններ է սկսվել. Արմեն ՄանվելյանՆոր տեղեկություններ ամառային զորակոչից. տեղեկատուԷրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանըՌուսաստանը կլուծի Հայաստանի սահմանափակված արտադրանքի փոխարինման հարցը. ՌԴ ԱԳՆ Ո՛չ, մենք նրանցից ոչ մեկին չենք հավատում՝ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ Ալիևին. մենք պետք է ուժեղ լինենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխության ուժը մեր միասնության մեջ է․ ընտրի՛ր ուժեղը, ընտրի՛ր իրականը, ընտրի՛ր հաղթանակը