«Իմ ելույթը վերջին պահին չեղարկվեց». Իվետա Մուկուչյանը բացահայտել է, թե ինչու Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ ինքը կատարի երգչուհու համերգի բացումը
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ Իվետա Մուկուչյանը կատարի երգչուհու երևանյան համերգի բացումը. պատճառն այն է, որ նրանք հայ երգչուհուն չափազանց մոտ են համարել Ջեյ Լոյի մակարդակին:
Իվետան չի սրտնեղում այդ փաստից, հակառակը՝ շոյված է եւ ուրախ, որ այսօր հանդիսատեսի կողքին հանգիստ կվայելի համերգը: Ինստագրամյան «սթորի» բաժնում նա ներկայացրել է Ջենիֆերի թիմի պատասխանն ու գրել իր մեկնաբանությունը.
«Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ գնահատական է, իսկ ես համերգը կվայեմ ամբողջովին հանգիստ վիճակում»:
Նամակի մեջ նշված է. «Ոչ, նա շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»:
Ջեյ Լոյի երևանյան համերգը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































