Ավելի քան 1200 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսն անցնելուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի քան 1200 հայկական բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետում:
Ըստ վերջին տվյալների՝ հերթում գրանցվել է ընդհանուր առմամբ 3217 բեռնատար տարբեր երկրներից, որից 1240–ը՝ Հայաստանից:
Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Երբեմն սահմանը հատելը տևում է մինչև 15 ժամ:
Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղին միակ գործող ճանապարհն է, որով Հայաստանը ցամաքային կապ է հաստատում Ռուսաստանի հետ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



