Հոլանդիայում արևային վահանակների սեփականատերերի մեկ երրորդը փոխհատուցել է իրենց ծախսերը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Milieu Centraal-ի (Հոլանդիայի կառավարական հիմնադրամ) հաշվարկներով՝ գրեթե մեկ միլիոն հոլանդական տնային տնտեսություններ, որոնք հագեցած են արևային վահանակներով, արդեն իսկ փոխհատուցել են դրանց գնման ծախսերը: Սա կազմում է արևային էներգիա արտադրող բոլոր տների մոտ մեկ երրորդը:
Արևային մարտկոցներով հագեցած տները ներկայումս միջինում օգտագործում են իրենց արտադրած էլեկտրաէներգիայի 30%-ը սեփական կարիքների համար: Կազմակերպությունում հայտարարել են, որ նույնիսկ եթե էլեկտրաէներգիայի հետմատակարարումը ցանցին դառնում է ավելի քիչ եկամտաբեր, արևային վահանակները մնում են լավ ներդրում:
Նշվում է, որ ցանցից էլեկտրաէներգիա ստանալը, ի վերջո, «երեք-չորս անգամ ավելի թանկ է»: «Իսկ ինքնուրույն արտադրվող արևային էներգիայի շնորհիվ մարդիկ նաև ավելի քիչ են կախված էներգետիկ շուկայի անկայունությունից՝ աշխարհաքաղաքական խռովությունների ժամանակ»:
Վերջին տարիներին Հոլանդիայի բազմաթիվ էներգետիկ ընկերություններ սկսել են լրացուցիչ վճար գանձել ցանցին էլեկտրաէներգիայի հետմատակարարման համար: Սա ևս մեկ պատճառ է, որ արևային մարտկոցներով հագեցած տները ավելի շատ են օգտագործում իրենց արտադրած էլեկտրաէներգիան սեփական կարիքների համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































