Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։
Երեւանյան թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հրապարակել է մեկնարկային կազմը։
«Արարատ-Արմենիա»․ Բրունո Պինտո, Ժունիոր Բուենո, Ժոաո Կեյրուշ, Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Արմեն Համբարձումյան, Խուան Բալանտա, Մաթյո Գբոմադու, Ժիրայր Շաղոյան, Ժոաո Մարկոս։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
«Ունիվերսիտատեա Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ «Արարատ-Արմենիան» հաջորդ փուլում կմրցի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































