Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Փաշինյանի իշխանությունը նպատակադրվել է «իրենով անել» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, խոսվում է պետականացման կամ ազգայնացման մասին: Առայժմ իշխանությունը բավարարվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելով ու կադրային ջարդով: Սեփականատիրոջ փոփոխության հարց դեռ բացահայտ չի դրվել: Մյուս կողմից՝ սեփականատերերը դիմել են Ստոկհոլի Առևտրի պալատի արբիտրաժի ինստիտուտ, որը միջանկյալ որոշում է կայացրել՝ կառավարությանը պարտադրելով ձեռնպահ մնալ ընկերության դեմ կամայական քայլերից, այդ թվում՝ ընկերության կառավարման կազմը փոփոխելուց: Փաշինյանի կառավարությունը գործնականում դիրքավորվել է այնպես, որ միջազգային արբիտրաժի որոշումը «չորով» չի կատարելու, և՝ վերջ: Չնայած, շատ մասնագետներ պնդում են, որ չկատարել չեն կարող, պարզապես փորձելու են ձգձգել: Սա, ինչպես ասվում է՝ հակիրճ նախապատմությունը:

Եվ ահա, օրերս արդարադատության նախարարը հայտարարել է. «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու: Եվ որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում, խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»:

Հասկանալի է՝ խոսքը ՀԷՑ-ի սեփականատերերին հատուցում տալու մասին է: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջինը. բնականաբար, սեփականատիրոջը (սեփականատերերին) պետք է տրվի փոխհատուցում, եթե իշխանությունը վերցնում է նրա սեփականությունը: Ու դա, կներեք, «լավություն անել» չէ: Դա հստակ պարտավորություն է: Սահմանադրորեն պաշտպանված սեփականատիրության իրավունքի իրացման ապահովում: Այսինքն, հատուցում ցանկացած պարագայում չեն էլ կարող չտալ: Բայց այստեղ նախ՝ հարցն այն է, թե ինչպիսի փոխհատուցում կառաջարկվի իշխանության կողմից, ու դրան ինչպես կվերաբերվի սեփականատերը:

Ի վերջո, իշխանություններն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իրենք ՀԷՑ-ը խլում են: Եվ «խլելու» դեպքում, էլի՝ բնականաբար, միջազգային դատարաններ, արբիտրաժներ է հարցը գնալու, իսկ դրա հետևանքով խոշոր հատուցումների վճարումներ են մնալու պետության վզին, ավելի կոնկրետ՝ պետական բյուջեի վրա: Նույնիսկ փոխհատուցման դեպքում, եթե սեփականատերը համարի, որ առաջարկված փոխհատուցումը լիարժեք չէ, կամ գնահատի որպես սեփականության իրավունքի խախտում (ինչն ակնառու է), էլի դատական պրոցես է գնալու, կանխատեսելի՝ գործարքներն անվավեր ճանաչելու կամ առնվազն լիարժեք հատուցման պահանջի բավարարմամբ:

Այսինքն, ցանկացած պարագայում, պարզ է երկու բան.

-Առաջինը՝ լինելու է դատական պրոցես, որը, մեծ հավանականությամբ, ավարտվելու է փոխհատուցման պահանջի բավարարմամբ:

-Երկրորդը՝ դրա դիմաց ծախսը, ֆինանսական բեռը մնալու է պետական բյուջեի, պարզ ասած՝ հարկատուների վրա:

Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու համար վճարելու է «հպարտ քաղաքացին»: Սրա մասին են զգուշացնում բազմաթիվ փորձագետներ, սրա մասին են զգուշացնում տնտեսագետներ, իրավաբաններ, ոլորտի մասնագետներ:

Ի լրումն՝ արդարադատության նախարարը խոսում է այն մասին, որ արբիտրաժի որոշումը կարող են և չկատարել՝ հղում անելով Նյու Յորքի կոնվենցիային, որը ներպետական դատարաններին «թույլ է տալիս մերժել նման որոշման կատարումը, եթե այն «հակասում է հանրային կարգին»»: Ի դեպ, իրավաբանները կարծիք են հայտնում, որ նախարարն ըստ էության այս հայտարարությամբ նախապես ուղղորդում է «ներպետական դատարանին», թե ինչ հիմքով մերժեն մյուս կողմին, եթե հայց ներկայացնեն՝ արբիտրաժի որոշումը կատարելու պահանջով:

Բայց դա դեռ մի կողմ:

Նախարարի խոսքում մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք կա: Նրա խոսքի թեականությունը, վերը մեջբերված նախադասության սկզբում հնչող «եթե»-ն:

Ասել կուզի՝ չի բացառվում, որ ՀԷՑ-ը վերցնելու այդ գործընթացը մինչև վերջ չի գնա, ավելին՝ ինչ-որ մի պահի այն կարող է դադարեցվել: Հնարավոր կամ ենթադրելի է, որ այդ «ինչ-որ մի պահը» սպասվող ընտրություններից հետո վրա կհասնի:

Ու սա ամենահավանականն է, քանզի ակնհայտորեն գործ ունենք բացառապես քաղաքական պրոցեսի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են առաջիկա ընտրություններին: Տեսեք, օրերս ՀԷՑ «ժամանակավոր կառավարչի գրասենյակը» հաղորդագրություն տարածեց ՀԷՑ-ի «աղետալի վիճակի» մասին: Բառացի. «ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում»: Պարզ է, որ սա արվում է հենց Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու, այսինքն՝ վերը նշված նախընտրական տրամադրությունների համատեքստում: Իշխանությունը վտանգ է տեսնում ի դեմս Սամվել Կարապետյանի, որ կարող է ընդդիմադիր դաշտի մերանի դեր կատարել: Ուստի, Փաշինյանին պետք է ՀԷՑ-ի պրոցեսն օգտագործել՝ Սամվել Կարապետյանին, «Տաշիր գրուպին» վարկաբեկելու համար, ցույց տալու համար, թե տեսեք՝ որքան վատ կառավարիչ են եղել, ոնց են «թալանել», ոնց են «ավիրել»: Այստեղ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը տարածվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելուց ընդամենը 2 օր անց: Հարց է ծագում՝ երկու օրվա մեջ այդ ի՞նչը ու ինչպե՞ս հասցրեցին ուսումնասիրել, վիճակը պարզել ու ամփոփել, «էլեկտրատնտեսության» ո՞ր մասին ծանոթացան, որ մի հատ էլ նման՝ «արցունք քամող» հայտարարություն են տարածում: Այսինքն, ակնհայտ է, որ իշխանության կողմից ի սկզբանե խնդիր է դրված սևացնել, հակաքարոզչություն իրականացնել Սամվել Կարապետյանի ու «Տաշիր գրուպի» դեմ: Դրա համար էլ այս ամբողջ «բոլոլան» սարքեցին, ու սպասելի է, որ առաջիկայում «ահասարսուռ» այլ «բացահայտումներ» կանեն, որոնց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ համարյա թե իրականության հետ որևէ աղերս չի ունենա, կա՛մ պարզապես հնարածին, կեղծ տեղեկություն կլինի, ինչը բնորոշ է այս իշխանությանը:

Մյուս կողմից՝ «արագի մեջ» իրականացվում է կադրային կոտորած. աշխատանքից հեռացվում են փորձառու կադրերը, նշանակվում են քպականներ, որոնք ոչ մի կապ չունեն համակարգի հետ: Դե, ինչպես բոլոր դեպքերում. փողոցից պատահական մեկին դնում են պաշտոնի, կարևորը՝ քպական կամ «նիկոլական» լինի: Թե ինչ կլինի տվյալ ոլորտի հետ, Նիկոլ Փաշինյանը թքած ունի: Ինչպես և երկրի ու ժողովրդի վրա: Սա ևս խոսում է քաղաքական, նախընտրական տրամադրությունների մասին. մի կողմից՝ քպականներին գործով են ապահովում՝ «Տաշիրի» հաշվին, մյուս կողմից՝ ղեկավար պաշտոններում «սվոյների» դնելով՝ հույս ունեն ընտրություններում արդյունք ապահովել:

Մի խոսքով, ամեն օր ամեն քայլով իշխանություններն ապացուցում են (արդեն չեն էլ թաքցնում), որ գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ. որը տեղավորվում է առաջիկա ընտրությունների «տրամադրությունների» մեջ, բայց չի տեղավորվում օրենքի և օրինականության դաշտում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետ