«Սա խորը ու զգացմունքներով լցված գործընթաց է». կադրեր՝ Ջիվան Ավետիսյանի «2020-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման ընթացքից
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում հաճախ է բեյքսթեյջ կադրեր հրապարակում «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման ընթացքից: Նա դերասանների հետ հանդիպումից նոր լուսանկարներով է կիսվել՝ պատմելով աշխատանքային գործընթացից.
«Դերասանները ծանոթ են այն մարդկանց, ում պատմությունների վրա հիմնված են այս կերպարները։ Նրանք հանդիպել են, լսել, հարցեր տվել... ու հիմա կերպարները խոսում են նրանց ներսից։
Սցենարի ընթերցումը մեզ համար պարզապես մի քայլ չէ։ Սա մի խոր ու զգացմունքներով լցված գործընթաց է, որտեղ բոլորս մասնակցում ենք ոչ միայն կերպարների, այլև ապրումների վերարտադրմանը։
Այստեղ դերասանը խաղալու փոխարեն՝ ապրում է։ Իսկ ստեղծագործական թիմը՝ վերապրում։ Այստեղ ամեն բառ՝ ցավ ու հիշողություն ունի»,- գրել է ռեժիսորը:




















































