Երևանի երիտասարդական նվագախումբը Հայաստանը կներկայացնի Բեռլինում
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։
Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։
Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։
Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան հանդիսատեսի համար, Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Նվագախումբը լավ օրինակ է՝ թե ինչ արդյունք է լինում, երբ քաղաքը ներդրում է անում կրթության, մշակույթի և երեխաների զարգացման մեջ։ Այս երիտասարդներն արդեն դարձել են Երևանի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և արվեստով»,- գրել է քաղաքապետը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































