Վրաստանի մաքսային ծառայությունը հերքել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններում խափանումների մասին լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան սահմանին մաքսային հսկողության խափանումների մասին լրատվամիջոցներում այսօր տարածված ապատեղեկատվության, հաղորդում է Грузия Online-ը։
Գերատեսչությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի մաքսային տարածքում ապրանքների տեղաշարժը, ինչպես նաև բոլոր անցակետերով անձանց սահմանի հատումն իրականացվում է առանց ուշացումների։
Շուրջօրյա աշխատանքն ապահովելու համար ամբողջ երկրում ուժեղացվել են մաքսային ծառայողների հերթափոխերը։
Գերատեսչությունը միջազգային բեռնաշրջանառության կայունությունը պահպանելու համար ակտիվ համակարգման մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մաքսային մարմինների հետ։
Բոլոր անցակետերը հագեցած են ժամանակակից ռենտգենյան սկաներներով, ինչն արագացնում է ստուգման գործընթացը և բարձրացնում անվտանգությունը։
Հարկային ծառայությունը հանրությանը կոչ է անում զերծ մնալ սահմանային բեռների վերահսկողության ընթացակարգերի վերաբերյալ կեղծ և պոտենցիալ վնասակար տեղեկությունների տարածումից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































