Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 29-ին, ժամը 18։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ախուրյանի խճուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները տեղում տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































