Ժողովուրդը սրընթաց աղքատանում է․ Արմեն Հովասափյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կար ժամանակ, որ այս սեզոնին մարդիկ հիմնականում դուրս էին գնում հանգստանալու՝ Սև ծով (Բուլղարիա, Ռուսաստան, Վրաստան), Միջերկրական ծովի եվրոպական երկրներ(Իտալիա, Հունաստան, Ֆրանսիա, Իսպանիա), կամ Եվրոպայի այլ երկրներ, մի մասն էլ՝ ԱՄՆ։
Հիմի ում չի՞ պարզ, որ մարդիկ երկրից դուրս գնալու կոպեկ չունեն` դրա համար էլ ստիպված լցվում են Սևան։
Ասեմ՝ ոչ վաղ անցյալում էս սեզոնին Երևանի փողոցներում սկի մեքենա չկար, որովհետև մարդիկ երկրից դուրս էին գտնվում, իսկ հիմա փողոցներում խցանումներ են։
Եզրակացությունը մեկն է՝ ժողովուրդը սրընթաց աղքատանում է։



