Մուսալեռում բախվել են Jeep Grand Cherokee-ն և Opel Vectra-ն․ոչ սթափ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Մհեր Մելիքյանի վարած «Opel Vectra» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գասպար Տերտերյանի վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ․ Մելիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության և «Opel Vectra»-ի վարորդ Մ․ Մելիքյանը եղել է ոչ սթափ (խմած), ով էլ հենց ըստ նախնական տեղեկությունների եղել է վթարի մեղավորը։
Հետևեք մեզ՝ այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ




















































