Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բազմաթիվ խոտաբույսերով խմիչք՝ հերոսի պատվին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապենինյան թերակղզու ամենահայտնի լիկյորներից մեկը՝ Գալյանոն, հայտնագործվել է Տոսկանայի Լիվոռնո քաղաքում 1896 թվականին: Դրա ստեղծողը եղել է հայտնի գինեգործ և կոնյակ արտադրող Արտուրո Վակկարին: Եվ պետք է ասել, որ նրա մտահղացումը հեղինակին դարեր շարունակ է հռչակ բերել։

Ձնառատ Ալպերում հավաքված և նաև արևադարձային երկրներից բերված խոտաբույսերով թրմված այդ ըմպելիքը անվանվել է Առաջին հաբեշական պատերազմի իտալացի հերոս Ջուզեպպե Գալյանոյի պատվին, որն իր երկու հազարանոց կայազորի հետ միասին մի փոքրիկ ամրոց է պահել Միքելե քաղաքի մոտ (Եթովպիա): Հայտնի է, որ կայազորը 44 օր պայքարել է 80 հազարանոց բանակի հարձակումների դեմ։ Թերևս հենց աֆրիկյան ավազներն էլ ոգեշնչել են Արտուրո Վակկարիին՝ ստեղծել այդ վառ դեղին լիկյորը:

Դրա պատրաստման դասական բաղադրատոմսը բավականին բարդ է։ Հայտնի է, որ այդ վառ դեղին ըմպելիքը պատրաստելու համար օգտագործվում են 30 տարբեր խոտաբույսեր, արմատներ, հատապտուղներ և ծաղիկներ։ Դրանցից են անիսոնի երկու տեսակները (աստղային և միջերկրածովյան), վանիլինը, գիհին և անանուխը։ Արտադրական գործընթացն ինքնին բաղկացած է խոտաբույսերի՝ ալկոհոլի մեջ թրմելու յոթ փուլից և թորման վեց փուլից: Մինչև վերջերս այդ լիկյորի բոլոր սիրահարներին այն հայտնի էր միայն իր վանիլինային հարուստ համով։ Այնուամենայնիվ, ոչ վաղ անցյալում Galliano Bols Distillery ապրանքանիշի իրավունքները տիրապետող ընկերությունը որոշեց մի փոքր փոխել հիմնական բաղադրատոմսը, ինչպես նաև ավելացնել նոր համեր: Արդյունքում ավանդական Գալյանոյին տրվեց L'Autentico նախածանցը, իսկ նրա վանիլինային բույրը հազիվ ընկալելի դարձավ, նաև թնդությունը 30-ից հասցվեց 42 աստիճանի։ Նոր լիկյորները ստացան Galliano Balsamico և Galliano Ristretto անվանումները։ Առաջինը հիմնված է ավանդական խոտաբույսերի վրա, բայց բալզամիկ քացախի ավելացմամբ է: Դրա թնդությունը մի փոքր ցածր է դասական բաղադրատոմսից՝ 37,6: Երկրորդը, որը ստացել է սուրճի պատրաստման իտալական մեթոդի անունը, դարձել է աշխարհի լավագույն սրճային լիկյորներից մեկը։ Դրա հիմքում ընկած է երկու տեսակի սուրճ՝ Ռոբուստա և Արաբիկա։ Այս բոլոր նոր տեսակների լիկյորները դեռևս շշալցվում են անտիկ սյուներ հիշեցնող երկարաձգված շշերի մեջ:

Galliano լիկյորը հազվադեպ է օգտագործվում իր մաքուր վիճակով: Այն իր համբավը ձեռք է բերել որպես կոկտեյլների բաղադրիչ: Օրինակ է «Կարաբիեներներ» կոկտեյլը: Այն պատրաստելու համար հարկավոր է մեկ բաժին լայմի հյութ, մեկ բաժին Գալ յանո, մեկուկես մաս տեկիլա, չորս բաժին նարնջի հյութ և մեկ ձվի դեղնուց, որոնք բոլորը շեյքերում սառույցով խառնում են։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել