Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազգային ճգնաժամ և հոգևոր մոռացում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներկայիս իրականությունը մեզ կանգնեցնում է ոչ միայն քաղաքական, անվտանգային կամ տնտեսական խնդիրների, այլև խորքային՝ ինքնության և հոգևոր արժեքների հետ առնչվող ճգնաժամի առաջ։ Սա էութաբանական ճգնաժամ է՝ մարդու և պետության գոյության նպատակների և հիմնարար արժեքների չհասկացվածության կամ մոռացության հետևանք։ Սկզբում տեղի է ունենում էութաբանական ճգնաժամ, այնուհետև այն տարածվում է ներքին և արտաքին այլ հատվածների և ոլորտների վրա: Էութաբանական ճգնաժամի պայմաններում կորսվում է համազգային միասնականության զգացումը, իսկ հասարակության տարբեր շերտերն ապրում են որպես իրարից կտրված իրականություններ։ Մեր ժամանակների էութաբանական ճգնաժամը սկսվում է մարդու ներաշխարհից, երբ ինքը դադարում է հասկանալ՝ ով է, ինչու է ապրում այս հողում և ուր է գնում՝ որպես անհատ և ազգ։ Երբ չի ձևակերպվում այս հարցերի պատասխանն, ազգային քաղաքականությունն էլ դառնում է ընթացիկ հակազդումների շարք՝ առանց ուղղության և առանց ներշնչանքի։

Հենց այս փուլում խիստ կարևոր է անդրադառնալ առաջնորդության հարցին։ Ո՞վ է առաջնորդը ժամանակակից հայ իրականության մեջ։ Խոսքը միայն իշխանություն ունեցողի մասին չէ։ Խոսքն այն անձի մասին է, ով գաղափար ունի, տեսլական ունի, հոգևոր հենք ունի և կարող է իր շուրջ համախմբել ազգին ոչ թե միայն կառավարչական, այլ նաև հոգևոր-արժեքային մակարդակով։ Սա վերաբերում է և՛ քաղաքական առաջնորդին, և՛ հոգևոր առաջնորդին։

Երկրի ղեկավարի և, ընդհանրապես, քաղաքական իշխանության դերակատարությունը ներկայիս ճգնաժամի պայմաններում ոչ միայն գործառնական է, այլ նաև հոգեբանական և արժեքային։ Երբ քաղաքական առաջնորդը չունի իրական տեսլական, նրա քայլերը դառնում են պարզ արձագանք արտաքին աշխարհին կամ ներքին ճնշումներին։ Երբ նա չունի հոգևոր-արժեքային դիմագիծ, նրա որոշումները կորցնում են վստահությունը հասարակության մեջ։ Մինչդեռ քաղաքական առաջնորդը պետք է ծառայի որպես ճանապարհ ցույց տվող, մարդ, ով գիտի՝ ուր է գնում և ինչու։ Նա պետք է կարողանա ոգևորել ոչ թե խոստումներով, այլ իրական գործերով։ Հակառակ դեպքում, ինչպես ցույց է տալիս պատմությունը, իշխանությունը դառնում է արտաքուստ, թվացյալ հզոր, սակայն իրականում դատարկ՝ առանց բովանդակության։ Այն կարող է ունենալ բանակ, պաշտոնյաներ, օրենքներ, բայց եթե դրանում չկան գաղափար, իրական տեսլական և ներքին արժեքային հիմք, ապա այդ իշխանությունը երկար չի դիմանում։ Ժողովուրդը չի զգում առաջնորդություն, վստահություն և ուղղություն, իսկ պետությունը սկսում է կորցնել իր ինքնությունը և ամրությունը։

Միևնույն ժամանակ, խորքային ճգնաժամի պայմաններում առավել էական է դառնում հոգևոր առաջնորդի դերակատարությունը։ Հայ առաքելական եկեղեցին, ի դեմս Կաթողիկոսի և հոգևորականության, ոչ միայն կրոնական կառույց է, այլև ազգային ինքնության կրող և պատմական հիշողության պահպանող։ Երբ քաղաքական համակարգը կորցնում է իր վեկտորը, ժողովուրդը, բնականաբար, հայացք է գցում դեպի հոգևոր հիմքեր՝ փնտրելով խաղաղություն, իմաստ և վստահություն։

Պատմության ընթացքում առկա են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է քաղաքական և հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունը՝ լինի դա համագործակցություն կամ հակադրություն, խորապես ազդել ազգերի ճակատագրի վրա՝ կա՛մ ամրապնդելով ազգային միասնականությունը, կա՛մ խորացնելով հասարակական պառակտումը։ Օրինակ՝ Անգլիայի պատմության մեջ 12- րդ դարի կեսերին ծագած հակամարտությունը թագավոր Հենրի II-ի և Քենթերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեկեթի միջև դարձավ վճռորոշ հանգույց եկեղեցու և թագավորության հարաբերությունների սահմանագծման մեջ։ Հենրի II-ը ձգտում էր սահմանափակել եկեղեցական դատարանների իրավասությունները և թագավորական իշխանությունը վերահաստատել հոգևոր գործերի վրա։ Իսկ Թոմաս Բեկեթը՝ նախկինում թագավորի մերձավոր բարեկամը և խորհրդականը, երբ դարձել էր արքեպիսկոպոս, սկսեց պաշտպանել եկեղեցու անկախությունն ու ավանդական իրավունքները՝ ընդդիմանալով թագավորի բարեփոխումներին։

Այս բախումը հասավ իր գագաթնակետին Բեկեթի սպանությամբ՝ թագավորի զինվորների կողմից, որը սրբադասվելուց հետո վերածվեց համազգային խղճի քննության։ Արդյունքում Հենրի II-ը ստիպված եղավ ընդունել եկեղեցու որոշ գերիշխան իրավունքներ և նահանջել իր սկսած աշխարհիկ վերահսկողության քաղաքականությունից։ Այս հակամարտությունը, որը ձևական էր թվում իշխանությունների փոխազդեցության շուրջ, իրականում վերաիմաստավորեց, այսինքն՝ նոր սահմաններով ձևակերպեց եկեղեցու և պետության գործառույթների, ազդեցության և սահմանների բաշխումը, որի իրավահաջորդությունն ու ազդեցությունը պահպանվեց դարեր շարունակ։ Ֆրանսիայի պատմության մեջ մենք տեսնում ենք այլ օրինակ՝ ի դեմս 13-րդ դարում թագավոր Լյուդովիկոս IX-ի (սուրբ Լյուդովիկոս), որը համատեղում էր քաղաքական իշխանությունը խոր քրիստոնեական հավատարմության և բարեպաշտության հետ։ Նա կազմակերպեց Խաչակրաց արշավանքներ՝ փորձելով համատեղել հավատքի առաքելությունն ու քաղաքական ազդեցությունը, և իր կառավարման ընթացքում բարեփոխեց դատական համակարգը՝ հիմնվելով արդարության և հավասարության քրիստոնեական սկզբունքների վրա։ Նրա կերպարում մենք տեսնում ենք մեկ անձի մեջ համադրված քաղաքական իշխանություն և բարոյական լեգիտիմություն, ինչը դարեր շարունակ ծառայել է որպես իշխանության քրիստոնեական իդեալի կերպար։

Հայաստանի պատմության մեջ բացառիկ կարևորություն ունի Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի համագործակցությունը 5-րդ դարում։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, իսկ Սահակ Պարթևը՝ որպես Ամենայն կայոց կաթողիկոս և Հայքի իշխանության քաղաքական գործընկեր, ապահովեց այդ գրերի ընդունումն ու տարածումը ոչ միայն եկեղեցում, այլ նաև պետական կառավարման ու կրթական համակարգում։ Նրանց համատեղ տեսլականն ու ներդաշնակ գործակցությունը ստեղծեցին մի հիմնարար ինստիտուցիոնալ համաձուլվածք, որտեղ հոգևոր առաքելությունը (Աստվածաշնչյան թարգմանությունն ու կրթության տարածումը) և քաղաքական նպատակները (ազգի մշակութային ինքնուրույնություն՝ Սասանյան և Բյուզանդական ճնշումների պայմաններում) իրար լրացնում էին։ Այդ համագործակցությունը ոչ միայն ծնեց հոգևոր վերածնունդ, այլև ձևավորեց հայ մշակույթի ինքնուրույն ուղի՝ ապահովելով դարերի դիմադրողականություն օտար իշխանությունների դեմ։

Այս օրինակները ցույց են տալիս, որ ազգային վերականգնման կամ ճգնաժամային հաղթահարման գործընթացում քաղաքական և հոգևոր իշխանությունները կարող են հանդես գալ որպես միմյանց լրացնող, երբ ուղղված են միևնույն՝ ազգային միասնության, մշակութային ինքնության և ռազմավարական տեսլականի իրականացման նպատակին։ Իսկ երբ նրանք գործում են առանձին կամ նույնիսկ հակադիր ուղղություններով, ազգի կենսունակությունն ու դիմադրողականությունը զգալիորեն տկարանում են։

Բայց ունեցել ենք նաև հակադրության օրինակներ։ Պապ թագավորի օրոք, չնայած քաղաքական իշխանության վերականգնման փորձին, հոգևոր աջակցության բացակայությունը թույլ չտվեց ձևավորել ազգային համախմբում։ Այսօր ևս նման բաժանարար գծերը կարող են խորացնել ճգնաժամը, եթե առաջնորդները միմյանց չեն ընկալում որպես համահայկական ճակատի տարբեր կողմեր, այլ որպես հակառակորդներ։ Ուստի, առաջնային անհրաժեշտություն է՝ վերաիմաստավորել առաջնորդության էությունը։ Քաղաքական առաջնորդությունը առանց հոգևոր տեսլականի դառնում է կառավարում առանց նպատակների։ Իսկ հոգևոր առաջնորդությունը, որը հեռանում է իր հանրային կոչումից և դառնում միայն ծեսի կրող, կորցնում է իր ուժը։ Այս երկու դաշտերի միջև պետք է ձևավորվի համագործակցային երկխոսություն՝ ոչ թե դրսևորվող լոյալության, այլ ընդհանուր նպատակի՝ ազգ-պետության կայունության, մշակութային ինքնության և էթիկական դիմագծի վերականգնման շուրջ։ Այս ամենը մեզ բերում է ազգային գաղափարախոսության նոր մոտեցման անհրաժեշտությանը։ Ազգային գաղափարախոսությունը չպետք է հիմնվի միայն պատմական արդարության կամ անվտանգության խնդիրների վրա։ Այն պետք է ձևավորվի որպես ամբողջական համակարգ, որը համադրում է փիլիսոփայությունը, մատերիալիզմը և քրիստոնեությունը։ Սա է այն, ինչ ես կոչում եմ էութաբանական մոտեցում։ Այս մոտեցումը մարդուն դիտարկում է ոչ միայն որպես տնտեսական գործոն կամ ընտրող, այլ որպես մտածող, զգացող և հավատի ունակություն ունեցող գոյություն, ով կարող է և պարտավոր է գիտակցաբար կառուցել իր կյանքը, իր պետությունը և իր պատմությունը։

Ազգային ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն այն դեպքում, երբ առաջնորդությունը դառնում է հոգևոր արժեքների հաղորդում, ոչ թե իշխանության իրականացում, երբ հոգևորն ու քաղաքականը միավորվում են գաղափարական հենքի շուրջ, երբ ազգային տեսլականը դառնում է ոչ թե բառ, այլ իրական ծրագիր, իսկ ժողովուրդը վերագտնում է իր հոգևոր ուղեցույցը՝ ոչ թե որպես պարտադրանք, այլ որպես ազատորեն ընդունված ուղի։

Այսպիսի նոր էութաբանական մոտեցումը կարող է դառնալ Հայաստանի համար հիմք՝ ոչ միայն քաղաքական վերակառուցման, այլ նաև հոգևոր վերածննդի ճանապարհին։ Այսօր, երբ Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների առաջ՝ աշխարհաքաղաքական անորոշություն, անվտանգության սպառնալիքներ, ժողովրդագրական անկում և ազգային ինքնության խամրում, քաղաքական և հոգևոր առաջնորդության ճիշտ փոխգործակցությունը դառնում է կենսական կարևորության գործոն։ Մեր ժամանակակից իրականությունը պահանջում է նոր տեսլական՝ հենված ազգային էութաբանական ինքնաճանաչման վրա։ Սա ենթադրում է, որ ինչպես քաղաքական, այնպես էլ հոգևոր առաջնորդները պետք է իրենց գործունեությունը կառուցեն ոչ միայն ներկա ճգնաժամերին արձագանքելով, այլև մշակելով երկարաժամկետ ռազմավարություններ՝ ազգային իդեալների, պատմական պատասխանատվության և քաղաքակրթական ժառանգության հիման վրա։

Քաղաքական իշխանության դերը այսօր ավելին է, քան կարճաժամկետ կայունության ապահովումը։ Այն ներառում է նաև ազգային գաղափարախոսության ձևավորումը՝ ժողովրդին ուղղորդելու ոչ միայն տնտեսական ու անվտանգային քաղաքականություններով, այլ նաև արժեքային համակարգով։ Հոգևոր առաջնորդությունն այս համատեքստում հանդես է գալիս որպես ազգի ոգեղենության պահպանման և արժեքային դիմադրողականության կենտրոն։ Հայ առաքելական եկեղեցին՝ Կաթողիկոսի առաջնորդությամբ, կոչված է վերագտնելու իր հիմնադիր առաքելությունը՝ ծառայել ոչ թե իշխանությանն ու միջնորդությանը, այլ ժողովրդի հոգևոր ամրությանը, հասարակական միասնության խթանմանը և բարոյահոգեբանական ուղղորդմանը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ հոգևոր առաջնորդությունը իրականանում է տեսլականով, կրթությամբ և հոգևոր ուժով, այն կարող է վերածվել ազգային վերածննդի առանցքի։

Երբ այս երկու կենտրոնները՝ քաղաքական և հոգևոր, գործում են փոխլրացնող համակարգի մեջ, առանց իշխանական մրցակցության, նրանք կարող են միասին ապահովել այն, ինչ պատմաբանները կոչում են «համակարգային կայունություն»։ Այս համակարգը նախ ենթադրում է ազգային միասնության ամրապնդում՝ քաղաքական և հոգևոր հաղորդակցման ներդաշնակեցմամբ։ Երկրորդ՝ մշակութային ինքնության նորովի իմաստավորում՝ հիմնված քրիստոնեական քաղաքակրթական պատկանելության վրա։ Եվ երրորդ՝ արտաքին քաղաքական ռազմավարությունների ձևավորում՝ սեփական արժեքային համակարգով և ոչ միայն շահերի վրա հիմնված։

Ապագայի տեսլականը պետք է ձգտի ոչ միայն վերապրելուն, այլ նաև ստեղծարար վերականգնմանը՝ որպես պետություն, որպես քաղաքակրթություն և որպես ժողովուրդ։ Այս գործընթացում հոգևոր և քաղաքական առաջնորդությունը չպետք է դիտվեն որպես տարբեր ոլորտներ, այլ որպես մեկ ընդհանուր առաքելության երկու բաղադրիչ։ Այդ առաքելությունն է՝ ապահովել ազգային կայունություն, արժանապատիվ գոյություն և արժեքային ուղենիշներ՝ ներկա և գալիք սերունդների համար։ 

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածուՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնստանտին Օրբելյանն արժանացել է «Cultural Icon Award» մրցանակին ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքում է թուրքական կայքի լուրը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է «Ինտերի» մեկնարկային կազմը Լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքի վերահսկողության մասին պայմանագրի ժամկետը Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահին կոչ է արել միջամտել, որ Բաքվում պահվող հայերն ազատ արձակվեն Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը Լա մեդիա տաղավարում հարգելի Գայանե Պողոսյանի հետ զրուցել ենք տնտեսությունից, Ադրբեջանից, պարող սրտիկամոլներից. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ներմուծումից ամենաշատ կախված երկրների շարքում է ՀՀ-ն շարունակում է գրանցել գյուղատնտեսական արտադրության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում Մեսսին փոխել է մարզումային ծրագիրը ԱԱ-2026-ին պատրաստվելու համար Միրզոյանը ԱՄԷ փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Նազելի Բաղդասարյանը կգործուղվի Բելգիա Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ պայմանագրային զինծառայողը հոսպիտալացվել է Ձյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 5-ից 9-ին Ողբերգական դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկները Նուբարաշենում գործող թիվ 175 դպրոցի բուժկետում հայտնաբերել են տղամարդու մարմին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ձախողվել են․ Axios Պեկինը կոչ է արել Տոկիոյին խորապես վերանայել իր ռազմական ագրեսիայի պատմությունը Եկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Վրաստանը ՌԴ-ին է արտահանձնել 1 քաղաքացու, ՌԴ-ն` Վրաստանին Ընկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԱրևմուտքում կանխատեսել են ուկրաինական հակամարտության ավարտի ամսաթիվը Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՍյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին Եվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանՊակիստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը Հանրապետությունում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներին սաստիկ բուք է Արարատիի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի 4 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ԱՀԿ փորձագետները քաղցկեղի բոլոր դեպքերի երեք հիմնական պատճառ են բացահայտել «Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանԱյժմ Հայաստանի հետ ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները․ Ալիև Թուրքիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները Վթարային ջրանջատում կլինի Պետդումայում մեկնաբանել են Կրասնոյարսկի դպրոցում տեղի ունեցած հարձակումը Բացահայտվել է քաղցկեղի ագրեսիվության բարձրացման գործոն Սպիտակ տունը բացահայտել է Հնդկաստանի հետ կնքված 500 միլիարդ դոլարի գործարքի մանրամասները ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ ՎարդևանյանՎավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԶգույշ եղիր այս քաղցկեղածին շերտավարագույրներիցԲանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ Կարապետյան