Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին։

Արտաշես Թորոսյանը, որը ԿԶՆԱԿ-ը ղեկավարել է 2021 թվականից, իր մասնագիտական գործունեությունը կշարունակի որպես ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ Շնորհակալություն հայտնելով տարիների նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել նրան նոր պաշտոնում։

«Շատ գնահատելի է այն մեծածավալ աշխատանքը, որ Արտաշես Թորոսյանն իրականացրել է ԿԶՆԱԿ-ում, սակայն ներկայում առկա են բազմաթիվ բովանդակային մարտահրավերներ, որոնք վերաբերում են ոչ միայն ԿԶՆԱԿ-ին, այլև հանրակրթության ոլորտին առհասարակ»,– նշել է Արաքսիա Սվաջյանը։

Ներկայացնելով ԿԶՆԱԿ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին՝ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք՝ բարդ ու պատասխանատու ոլորտում։

Ժաննա Հարությունյանը հանրակրթության ոլորտում մասնագիտական գործունեության երկար տարիների փորձ ունի․ մինչ այս զբաղեցրել է Երևանի թիվ 152 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը /նախորդ տարի ճանաչվել է լավագույն տնօրեն/, շուրջ 15 տարի աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, դասավանդել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոնում, իրականացրել է վերապատրաստումներ, ներգրավված է եղել 7-9-րդ դասարանների «Գրականություն» առարկայի չափորոշչի մշակման խմբում։

«Դպրոցի կառավարման փորձառությունը ոլորտային խնդիրներն ու գործընթացները պատկերացնելու առումով շատ կարևոր է ԿԶՆԱԿ-ում աշխատելու համար։ Համոզված եմ, որ Ժաննա Հարությունյանի մասնագիտական ճանապարհն ու փորձը կնպաստեն աշխատանքների արդյունավետությանը»,– ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Նա տեղեկացրել է, որ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի վերջին նիստում հաստատվել է տնօրենի նշանակման կանոնակարգը, և առաջիկայում կհայտարարվի տնօրենի մրցույթը։

Անդրադառնալով ԿԶՆԱԿ-ի վերջին մեկուկես տարվա գործունեությանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ կատարված կառուցվածքային և գործառութային փոփոխություններին զուգահեռ՝ դեռևս կարևոր անելիքներ կան փորձագետների ներգրավման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման առումով։

«Այս տարվա ընթացքում լուրջ աշխատանքներ են իրականացվել հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման և առարկայական ծրագրերի վերանայման ուղղությամբ։ Համատեղ ջանքերով պետք է շարունակենք իրականացնել ծրագրերը՝ դպրոցներում դրական փոփոխությունների ակնկալիքով»,– ասել է նա և հավելել՝ ԿԶՆԱԿ-ի դերակատարումն այդ գործընթացում առանցքային է։

«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման բարդ փուլը, կարելի է ասել, ավարտված է։ Այժմ առաջնահերթ է աշխատել որակի բարելավման ուղղությամբ»,- նշել է Արտաշես Թորոսյանը՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար։

Հանդիպման ավարտին քննարկվել են ԿԶՆԱԿ-ի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի շարունակականության, փորձագիտական ներուժի արդյունավետ ներգրավման, չափորոշչի ներդրման հաջորդ փուլի աշխատանքների, ոլորտային համագործակցության խորացման և այլնի վերաբերյալ։

Հետևեք մեզ՝ այստեղ

2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին