Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնպես չէ, իհարկե, որ հայրենի հասարակական-քաղաքական միջավայրում «քաղբանտարկյալ» եզրույթը նոր է գործածվում: Նախորդ տասնամյակներում էլ ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը, հասարակական ակտիվիստները, առանձնապես՝ գրանտային սնուցմամբ «իրավապաշտպան» ներկայացողները գործածել են «քաղբանտարկյալ» տերմինը: Այո, եղել են քաղաքական գործիչներ, որոնք ազատազրկվել են այս կամ այն պատճառով: Նրանց մի մասի պարագայում, իհարկե, շատ դժվար է եղել այդ բնորոշումը տալ: Բայց, ամեն պարագայում, եղել են:

Սակայն այ թե ինչն է շատ ավելի ուշագրավ: Տեսեք, 2018 թվականից այս կողմ «քաղբանտարկյալ» եզրույթը դարձել է գրեթե ամենօրյա քննարկման թեմա, լրահոսային շրջանառման առարկա: Այն օրից, ինչ Նիկոլ Փաշինյանը հասավ իշխանության, Հայաստանում ծայր առան քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, քաղաքական բանտարկությունները: Ամենից վատն այն է, որ փաշինյանական իշխանավարման 7 տարվա ընթացքում այդ հոռի երևույթը տարեցտարի ավելի է արմատավորվել, մետաստազները տարածվել են, դրսևորումները դարձել են շատ ավելի ցինիկ, ակնառու և ընդգրկուն:

Երբ խոսում ենք փաշինյանական ռեժիմի քաղաքական բանտարկյալների մասին, ապա ամենից ակներև օրինակները երևակվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օրինակներով: Ամենից ողբերգականը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքն էր. մարդն իր հարցազրույցում արած արտահայտության, պարզ ասած՝ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտվելու համար կալանավորվեց և մահացավ հենց դատարանի դահլիճում:

Այդ իմաստով Արմեն Գրիգորյանը, անկասկած, փաշինյանական չարաղետ իշխանավարման ևս մեկ զոհ է ու քաղբանտարկյալության յուրատեսակ խորհրդանիշ:

Հարկավ, պրոֆեսիոնալ փաստաբանները, իրավապաշտպանները թերևս մեզ կուղղեն՝ նշելով, որ Արմեն Գրիգորյանը ավելի շուտ «խղճի կալանավոր» էր, քան քաղբանտարկյալ: Բայց դա զուտ մասնագիտական նրբերանգ է, որից հոռի երևույթն ու դրա ողբերգականությունը չեն փոխվում:

Կարելի է հիշատակել նաև զանգվածային քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, երբ իշխանություններն իրենց ռեպրեսիվ մարմինների միջոցով մարդկանց հետապնդում էին, ձերբակալում, «բերման ենթարկում», խուզարկությունների ու ճնշումների, տույժ-տուգանքների ենթարկում բացառապես այն պատճառով, որ մասնակցել են ընդդիմադիր կամ հակաիշխանական օրինական ակցիայի (ցույցի, երթի, պիկետի և այլն):

Պետք է արժանին հատուցել Փաշինյանին ու ՔՊ-ին. նրանք իրոք կարողացել են իրավապահ համակարգը դնել իրենց կրնկի տակ, դարձնել իրենց քաղաքական շահերի կույր սպասարկուն: Հիմա, թե դա ինչպե՞ս են արել, հարցի մի կողմն է: Էականը փաստացի հետևանքն է: Եվ միայն իրավապահ ու քննչական կոչվող մարմինները չեն այդ «քաղսպասարկման» վիճակում:

Ոչ պակաս վտանգավոր ու ավերակիչ է այն, որ արդարադատության համակարգը, դատական իշխանությունն է արդեն մեծամասամբ դրված Փաշինյանի կրնկի տակ: Անպատկառությունն ու ցինիզմն այնտեղ են հասել, որ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում անելով՝ կալանավորման ուղիղ հրահանգներ է տալիս, իսկ ինչ-ինչ դատավորներ «դակում» են այդ ստատուսները, իսկ գլխավոր դատախազն էլ հանրային հեռուստաընկերության եթերից... գործնականում դատավճիռ է կարդում:

Ավելին, Փաշինյանի իշխանավարման շրջանում ոչ միայն «քաղբանտարկյալը» դարձել է ամենօրյա գործածման բառ, այլև կալանավորումը դարձել է քաղաքական հակառակորդներին «շարքից հանելու», մեկուսացնելու ռեպրեսիվ միջոց: Պատժի միջոց, ինչպես նշում են իրավաբանները: Ընդ որում, գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ կալանքն իսկապես ոչ թե խափանման միջոց է սոսկ, այլ հենց պատժելու միջոց: Հաշվի առնենք՝ ժամանակը ցույց տվեց, որ քրեական գործերի մեծ մասը պարզապես «ջուր» է, կարված է, ավելին՝ մեծ մասի դեպքում դատարանի որոշում չի էլ եղել, եղածն էլ արդարացնող է եղել, բայց մարդիկ ամիսներով, տարիներով մնում են անազատության մեջ, որ Նիկոլի սիրտը փառավորվի:

Որքան էլ միջազգային իրավակիրառ պրակտիկայում հատուկ շեշտվում է դրա անընդունելի լինելը, Նիկոլ Փաշինյանը նույնքան համառությամբ դա դարձրել է իր սիրելի գործիքը՝ ընդդիմադիրներին ազատությունից զրկելու, երկրում վախի մթնոլորտ տարածելու համար:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ Արևմուտքը, միջազգային կառույցները, «ժողովրդավարական» երկրների դեսպանատները, որ նախկինում նման դեպքերում վայնասուն կդնեին ու դնում էին, հիմա աչք են փակում այս կարգի անօրինականության վրա: Լռում են: Թեպետ, կարելի է նաև ենթադրել, որ Փաշինյանից այս կամ այն զիջումը կորզելու համար, փակ դռների ետևում, նրան կարող են և ճնշել՝ սպառնալով աղմկել քաղբանտարկյալների, խղճի կալանավորների մասին... Այսինքն, այս լռությունն էլ իր գինն ունի:

Իսկ քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է, քաղբանտարկյալների շարքերը խտանում են: Քավ լիցի, միայն վերջին մեկուկես ամսվա ընթացքում Փաշինյանի հրահանգով անազատության մեջ են հայտնվել գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, ՀԱԵ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը, ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, տասնյակ ընդդիմադիրներ...

Ու դժվար չէ պատկերացնել, որ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան ավելի կատաղի թափով է Փաշինյանը թքած ունենալու օրենքների ու Սահմանադրության վրա: Դժվար չէ պատկերացնել, թե Փաշինյանն ինչ կատաղի թափով է կալանքը գործածելու որպես քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու գործիք, որպես իր իշխանությունը պահելու գործիք:

Թե ինչու է Փաշինյանը ուզում պահել իր իշխանությունը, պարզ է ու հասկանալի: Անհասկանալին այն է, թե ինչու է հանրությունը շարունակում «պահել» նման իշխանություն: Գուցե նրա համար, որ ՀՀ քաղաքացիների, ասենք, 95 տոկոսը «քաղբանտարկյալի» կարգավիճակ ունենա՞: Թե գուցե այլ՝ ավելի վատ կարգավիճակ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան