Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով, հայտարարել է «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Սերգեյ Կորեցկին։
Հուլիսի սկզբին Ուկրաինայի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն իր ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շախբազովի հետ քննարկել է Ադրբեջանից գազի մատակարարման հնարավորությունը։
«Ուկրաինան առաջին անգամ է ադրբեջանական գազ ներմուծում Տրանսբալկանյան միջանցքով։ SOCAR խմբի SOCAR Energy Ukraine ընկերության հետ գազի գնման առաջին համաձայնագիրը կնքվել է։ Փորձնական մատակարարումն իրականացվում է Բուլղարիա-Ռումինիա-Ուկրաինայի սահմանային երթուղով։ Սա փոքր, բայց ռազմավարական առումով կարևոր քայլ է, որը բացում է երկարատև համագործակցության ճանապարհը», - գրել է Կորեցկին իր ֆեյսբուքյան էջում:




















































