Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ FT
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գազայի հատվածում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) գլխավոր տնօրեն Ջոդի Գինսբերգը։
«Մեր հետ աշխատող բոլոր լրագրողները խորը պատասխանատվություն են զգում ճշգրիտ և օպերատիվ լուսաբանելու Գազայում տեղի ունեցողը, և նրանք դժվարանում են դա անել իրական ժամանակում, քանի որ պարզապես սովամահ են լինում», – ասել է Գինսբերգը Financial Times-ին։
Նա ասել է, որ Գազայի հատվածում լրագրողները հաղորդումների ժամանակ ուշաթափվում են սովի պատճառով և ուժասպառ են լինում. նրանք հազիվ են կարողանում շարունակել աշխատանքը սննդի պակասի պատճառով։
Ավելին, պնդում է Գինսբերգը, Իսրայելը «զրպարտում է լրագրողներին առանց ապացույցների»՝ այդպիսով կասկածի տակ դնելով նրանց հրապարակած տեղեկատվության իսկությունը։
«Մենք գիտենք, որ նման զրպարտչական հայտարարությունները կարող են օգտագործվել որպես պատրվակ լրագրողներին հետապնդելու և սպանելու համար», – ասել է նա թերթին։




















































