Գողություն Շահումյանում. գողերը անասնագոմի մոտակայքում մորթել են 2 կովերին, մորթին թողել տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
Շահումյան գյուղի Թռչնաբուծական ավանում այսօր` փետրվարի 7-ին, բնակիչներից մեկի անասնագոմից գողացել են մեկ ցլիկ եւ հղի հորթ, հանցագործները անասնագոմից մի քանի մետր հեռավորության վրա մորթել են կենդանիներին եւ մորթին թողել տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահումյանի գյուղապետ Հարություն Նավասարդյանը: Նշելով, որ անասնագոմը պատկանում է Հարությունյանների ընտանիքին, նրա խոսքով, Հարությունյանները զբաղվում են գյուղատնտեսությամբ, նրանք առավոտյան են հայտնաբերել, որ իրենց անասունները չկան:
Նշենք, որ Շահումյան գյուղում սա առաջին դեպքը չէ, մեկ ամիս առաջ գյուղացիներից մեկի անասնագոմից կրկին անասուն են գողացել, սակայն մինչեւ այժմ հանցագործները չեն հայտնաբերվել:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



