Իտալացի մարմնամարզիկին կոմայի մեջ են գցել Ունիվերսիադայում ընկնելուց հետո
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալացի մարմնամարզիկ Լորենցո Բոնիչելին դեղորայքային կոմայի մեջ է Գերմանիայի Էսեն քաղաքում անցկացվող Ունիվերսիադայի ժամանակ օղակների վրա վարժություն կատարելիս անհաջող ընկնելու հետևանքով: Այս մասին Facebook-ում հայտնել է Միջազգային մարմնամարզական ֆեդերացիայի (FIG) տեխնիկական համակարգող Սթիվ Բուչերը:
23-ամյա Բոնիչելին տղամարդկանց թիմային մրցումների ժամանակ ընկել է օղակների վրա վարժություն կատարելիս՝ վայրէջք կատարելով պարանոցի վրա: Նա անմիջապես հոսպիտալացվել է:
«Լորենցոն այժմ դեղորայքային կոմայի մեջ է՝ երեկոյան կատարված վիրահատությունից հետո: Նրա վիճակը պարզելու համար առնվազն տասը օր կպահանջվի: Մարմնամարզության ողջ համայնքն աղոթում է և ցանկանում նրա լիարժեք ապաքինումը»,- գրել է Բուչերը:
Ունիվերսիադան Էսենում կանցկացվի մինչև հուլիսի 27-ը:
Աղբյուրը՝ Armsport.am:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































