Երեւանում երիտասարդ հնդիկ է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «էլեկտրահարություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիաճակում և նրան հրատապ տեղափոխել են վիրահատարան։ Բժշիկներին հաջողվել է սիրտ թոքային վերակենդանացում իրականացնել, ինչի արդյունքում վերականգնվել է սրտի ռիթմը։
Մինչ բժիշկները պայքարում են բուժառուի կյանքի համար, Էրբունու ոստիկանները պարզել են, որ ազգությամբ հնդիկ, 20-25 տարեկան երիտասարդը ԲԿ է տեղափոխվել Ագաթանգեղոսի փողոցի 6/1 հասցեի բակից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































