Շտապօգնության խումբը «էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ Թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել 20-25 տարեկան օտարերկրացի քաղաքացու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «էլեկտրահարություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը ու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիաճակում և նրան հրատապ տեղափոխել են վիրասրահ, մինչ այդ բժշիկներին հաջողվել է սիրտ թոքային վերակենդանացում իրականացնել, ինչի արդյունքում վերականգնվել է սրտի ռիթմը։
Մինչ բժիշկները պայքարում են բուժառուի կյանքի համար Էրբունու ոստիկանները պարզել են, որ նա տեղափոխվել է Ագաթանգեղոսի փողոցի 6/1 հասցեի բակից, ով կլինի 20-25 տարեկան և օտարերկրացի։ Ըստ նախնական նա տեղեկությունների այզգությամբ հնդիկ է։
Էրեբունու ոստիկանները պարզում են նրա ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։
Դեպքի փաստով էլ ոստիկանության Էրեբունու բանժնում փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































