Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համակարգային խնդիրների ստվերը ֆինանսական գործառնությունների իրականացման ոլորտում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում ֆինանսական ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել՝ դառնալով տնտեսությունների կայունության և զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը: Ֆինանսական համակարգի հիմնական նպատակը տնտեսության այլ հատվածների և բնակչության ֆինանսական կայունության ապահովումն է, ինչը հատկապես կարևոր է զարգացող տնտեսություն ունեցող երկրի համար:

Եթե նույնիսկ պետությունը հարուստ լինի ռեսուրսներով, սակայն չկարողանա կայուն ու արդյունավետ աշխատող ֆինանսական համակարգ ստեղծել, չի կարող նաև խթանել տնտեսության զարգացումն ու բարեկեցիկ կյանք ապահովել քաղաքացիների համար։ Վերցնենք Արգենտինայի օրինակը, որն ահռելի տարածք ունի, հանքային ռեսուրսներ ու մարդկային կապիտալ, բայց կայուն ֆինանսական համակարգ չձևավորելու արդյունքում մեկ ճգնաժամից մյուսն է թևակոխում։

Ու ինչպես ցանկացած ժամանակակից համակարգ, ֆինանսական գործառնությունների ոլորտը նույնպես կառուցված է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, որոնք նոր հնարավորություններ են բացում ֆինանսական համակարգի զարգացման տեսանկյունից, բայց, միևնույն ժամանակ, իրենց հետ բերում են խոցելիություն։ Իսկ առցանց ֆինանսական գործառնությունները վերջին տարիներին, ինչպես բազմաթիվ երկրների դեպքում, Հայաստանում ևս դարձել են ֆինանսական համակարգի անբաժանելի ու կրիտիկական մասը: Թվայնացման և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, բանկերն ու վճարային համակարգերը սկսել են առաջարկել ծառայություններ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին իրականացնել վճարումներ, փոխանցումներ և ֆինանսական այլ գործարքներ առանց ֆիզիկական ներկայության: Սա հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրի համար, որտեղ խրախուսվում են անկանխիկ վճարումները՝ ստվերային տնտեսության դեմ պայքարելու, թափանցիկության բարձրացման և գործարքների արագացման նպատակով:

Այնուամենայնիվ, չնայած բանկային համակարգի բավական կայացածությանը, առցանց գործառնությունների աճը բերել է նաև նոր մարտահրավերներ, այդ թվում՝ տեխնիկական խափանումներ, կիբեռանվտանգության ռիսկեր և համակարգերի հուսալիության հետ կապված խնդիրներ: Այս խնդիրներից ամենաուշագրավը ArCa վճարային համակարգում տեղի ունեցած խափանումներն են, որոնք արդեն պարբերական են դարձել։ Որոշ ակի պարբերականությամբ նման խնդրի ենք բախվում, իսկ դա խորապես ազդում է հանրության վստահության և տնտեսական գործընթացների վրա: Ու այնպես չէ, որ գործ ունենք ինչ-որ երկրորդական վճարային պլատֆորմի հետ։ ArCa-ն՝ որպես վճարային քարտերի միասնական հարթակ, երկրի ներքին ֆինանսական ենթակառուցվածքների անկյունաքարերից մեկն է։ Այն միավորում է բանկեր, վճարային ծառայություններ մատուցող կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր՝ ապահովելով քարտային գործառնությունների հուսալիությունը, արագությունն ու միջբանկային փոխադարձ ճանաչելիությունը։

Թեև ArCa համակարգը երկար տարիներ համարվել է կայունություն ապահովող առանցք հայկական բանկային համակարգում, վերջերս տեղի ունեցած խափանումը ևս ցույց տվեց, որ համակարգի թվային ենթակառուցվածքները հագեցված չեն ճգնաժամային դիմադրողականության կամ արագ վերականգնվելու մեխանիզմներով։ Հերթական խափանումը մի քանի ժամվա ընթացքում ստիպեց հազարավոր քաղաքացիների ու տնտեսվարողների դադարեցնել առևտուրը, ի զորու չլինել կատարել քարտային վճարումներ և առցանց փոխանցումներ կամ դրանց համար երկար սպասել։ Ու մինչ խանութներում, սրճարաններում, բժշկական հաստատություններում և նույնիսկ հասարակական տրանսպորտում քարտով վճարումները դարձան անհնար կամ խիստ սահմանափակ, դա պատճառ դարձավ հանրային դժգոհության ալիքի հասունացման համար: Ըստ որում, խափանումների հստակ պատճառներն այդպես էլ չբացահայտվեցին: Չնայած ժամեր անց համակարգի աշխատանքը մասամբ վերականգնվեց, որոշ խնդիրներ, մասնավորապես բանկային հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում, շարունակեցին պահպանվել:

Այս խափանումները լուրջ հետևանքներ ունեցան ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տնտեսության վրա: Անկանխիկ վճարումների վրա հիմնված տնտեսությունում նման խափանումները կարող են հանգեցնել զգալի ֆինանսական կորուստների: Օրինակ՝ առևտրի կենտրոններում և խանութներում վաճառքները կտրուկ նվազեցին, քանի որ սպառողները չկարողացան վճարել իրենց քարտերով: Հասարակական տրանսպորտում ուղևորները բախվեցին խնդիրների՝ փորձելով ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր, ինչը խաթարեց նրանց ամենօրյա ռիթմը:

Ավելին, այս խափանումներն, ընդհանուր առմամբ, բացասաբար են անդրադառնում անկանխիկ վճարումների նկատմամբ հանրության վստահության վրա: Իսկ ո՞վ պետք է պատասխանատու լինի այդպիսի խափանումների համար, այդպես էլ մնում է անհայտ։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նման խափանումները կարող են ազդել նաև երկրի ընդհանուր ներդրումային գրավչության վրա։ Ֆինանսական ենթակառուցվածքների հուսալ իությունն ու թափանցիկությունը ներդրողների համար առաջնային ցուցանիշներից են։ Նրանց համար անհրաժեշտ է, որ պետության ֆինանսական հենքը աշխատի անխափան, տեղեկատվական անվտանգության ու տեխնիկական պաշտպանության պատշաճ մակարդակով։ Եթե նման խափանումները շարունակական դառնան կամ չվերլուծվեն խորքային մակարդակով, ապա դրանք կարող են ձևավորել կասկածամիտ մթնոլորտ՝ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների շրջանում, որքան էլ բանկային համակարգն ինքնին վստահություն ներշնչի։

Նմանատիպ իրավիճակը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ: Նախ՝ ֆինանսական համակարգի թվայնացումը, չնայած իր առավելություններին, պահանջում է ավելի հուսալի ենթակառուցվածքներ, որոնցից ամենակարևորը պաշտպանական շերտերի ստեղծումն է՝ խափանումների կամ կիբերհարձակումների ժամանակ այդ հատվածները գործարկելու նպատակով։ Տեխնոլոգիական խափանումները ցույց են տալիս, որ ներկայիս համակարգը բավարար ճկունություն և կայունություն չունի: Այնինչ, մեզ նաև նորարարական լուծումներ են անհրաժեշտ։

Մյուս կարևոր քայլն այն է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը պետք է դիվերսիֆիկացնի իր վճարային ենթակառուցվածքները՝ նվազեցնելու կախվածությունը մեկ օպերատորից: Այս խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում, ներառյալ ներդրումները տեխնոլոգիաներում, մասնագետների վերապատրաստումը և կարգավորող մարմինների ավելի ակտիվ դերակատարությունը: Ավելին, հարկ է պահպանել նաև կանխիկի շրջանառության մեծ ծավալը, որի դեպքում վճարային համակարգի խափանումներն էական ազդեցություն ունենալ չեն կարող ֆինանսական գործառնությունների իրականացման ժամանակ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ Վաշինգտոնն ու Իսրայելը մշակել են նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին hարվածները վերսկսելու ծրագիր. NYT Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»ԵՄ երկրները քննարկում են Ուկրաինայի կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ բանակցողի թեկնածությունը Հոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Վայոց ձորում իրանցի վարորդը «Hyundai»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավnրը վարորդի 11-ամյա դուստրն է Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»