Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ցանկության մասին՝ վտարել Մայր Աթոռից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ու հայտարարել է. «Դա միասին կանենք։ Պատրաստ եղեք»։ Հետաքրքիր է՝ կոնկրետ ո՞ւմ հետ է նա պատրաստվում պատերազմել Եկեղեցու դեմ և ո՞ւմ է կոչ անում պատրաստ լինել։ Կան տեղեկություններ, որ արդեն մի քանի շաբաթ է՝ կառավարությունն այս նպատակով հավաքագրում է «ապստամբների» խմբեր՝ կազմված հիմնականում անհասկանալի ու հաճախակի հակասոցիալական վարքագիծ ունեցող կերպարներից։ Ակնկալվում է, որ հենց նրանք են մասնակցելու Եկեղեցու վրա հարձակմանը, և հենց նրանց է ուղղված Փաշինյանի «միասին կանենք» կոչը։ Գումարած, իհարկե, քաղաքացիական հագուստով «իրավապահներին»:

Սակայն վարչական ռեսուրսի օգտագործմամբ անգամ իշխանություննեին չի հաջողվում նման նողկալի սրբապղծության մասնակցելու ցանկություն ունեցողներ հավաքագրել։ Ավելին, մեր տեղեկություններով, շատ ուժայիններ նույնպես չեն ցանկանում ներգրավվել։ Փաշինյանի հակաքրիստոնեական «նախաձեռնությունից» խուսափում են անգամ բարձր իշխանական մակարդակներում։ Օրինակ՝ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իրավական գնահատական տալ հնարավոր չէ, և ինքը չի պատրաստվում միանալ։ Եվ իրոք, նման բանին միանալուց հետո այլևս երբեք չես կարողանա մաքրվել։

Օրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Վեհարանի վրա հարձակվելու պլանը Փաշինյանը պատրաստվում է իրականացնել Պայծառակերպության (Վարդավառի) տոնի նախօրեին՝ հենց Էջմիածնի Մայր Աթոռում՝ պատարագի ժամանակ։ Նշվում է, որ Փաշինյանը երկար ժամանակ չէր կարողանում որոշել հարձակման օրը, քանի որ նրան պետք էր համոզված լինել, որ Կաթողիկոսը ներկա կլինի եկեղեցում։ Ի վերջո, որոշել է գործել երաշխավորված կերպով՝ հենց այդ օրը պատարագի ժամանակ։ Քաղաքակիրթ աշխարհը վաղուց նման բան չի տեսել։

Փաշինյանը, որն ընդգծում է, թե անձամբ է ղեկավարում (ղեկավարելու) իր հակաեկեղեցական «շարժումը», արդեն կազմել է ամբողջական պլան, թե ինչպես է քանդելու Եկեղեցին ու վերաձևելու այն իր ճաշակին համապատասխան՝ ներառյալ նոր եկեղեցական կանոնակարգը գրելով «ժամանակակից լեզվով»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի փաշինյանական այդ կանոնակարգում՝ «նվիրենք մեզ Թուրքիա՞յին», «ընկնենք Ադրբեջանի ոտքե՞րը»։

Կաթողիկոսի դեմ հարձակման մասին լուրը հնչում է ինչպես չար կատակ, սակայն իրականում զավեշտալի ոչինչ չկա։ Մեր երկրի ղեկին է մի անձ, որը հակված է էպատաժի և ոչ հավասարակշռված արարքների։ Եվ նա ղեկավարում է Հայաստանը իր պատմության ամենադժվար ժամանակամիջոցներից մեկում, երբ երկրի գոյությունն է կախված իր առաջնորդի որոշումներից։ Եվ տեսեք, թե ում ենք այս պահին թողել իշխանության ղեկին՝ մարդու, ով վիրավորում է բարձրաստիճան հոգևորականներին, արտահայտվում է ոչ պատշաճ բառապաշարով ու ծրագրում է հարձակվել Եկեղեցու ղեկավարի վրա տոնական պատարագի ժամանակ։ Դա նույն բանն է, ինչ ուղևորներով լեցուն մեքենայի ղեկին հարբած մարդուն նստեցնես:

Բայց «թավշյա» վարչապետի արարքներում միշտ կա որոշակի հաշվարկ։ Նկատենք՝ Եկեղեցու վրա հարձակումները Փաշինյանն սկսում է հենց այն պահին, երբ անհրաժեշտ է շեղել ժողովրդի ուշադրությունը ինչ-որ ցասում առաջացնող տեղեկությունից։ Իր սեռական օրգանի ցուցադրման մասին աղմկոտ գրառումը Փաշինյանի կողմից տեղի ունեցավ հենց այն պահին, երբ ԱԺ նախագահը հաղորդեց Հայաստանում 300 հազար ադրբեջանցու «վերադարձի» ծրագրի մասին։ Իսկ ներկայիս սրբապղծությունը շեղելու է ուշադրությունը ԱՄՆ-ից կասկածելի ընկերությանը Սյունիքի «միջանցքի» տարածքի վարձակալության վերաբերյալ տեղեկությունից, այսինքն՝ թուրքական էքսպանսիայի խորացման, որը մեծ բողոքի ալիք է բարձրացնում հայ հանրության մեջ։

Բայց, անկախ նրանից, թե ով է իրականում Փաշինյանը, մի բան ակնհայտ է. նա չի գործում հայության շահերից։ Սակայն ժողովրդավարական երկրներում նման ապազգային քայլերն ու ապազգային գործիչները երկար չեն կարող մնալ իշխանության ղեկին։ Արժե հիշել, որ ամեն դեպքում Հայաստանը ժողովրդավարական երկիր է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական դեպք. «ՎԱԶ-2107»-ը ճոպանուղու ճանապարհին բախվել է «Toyota»-ի, զոհ կաՀույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև Սիրուշոն հայտնել է, որ Pregomesh խանութի խաչի պատճառով կարող են տուգանվել Վերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըԿրակnցներ՝ Աբովյան քաղաքում, վիրավnր կա, ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach»Մենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԿրակnցներ՝ Աբովյան քաղաքում, վիրավnր կա, ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach»Եթե օրգանիզմում քաղցկեղ ունես, անպայման կնկատես այս նշաններըԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև 83-ամյա կնոջը պատահմամբ հուղարկավորելու փոխարեն դիակիզել ենՀետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԻնչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 հունիսի). Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով. «Փաստ»ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունը «Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Մի թիվ, որը շատերը չնկատեցինՊայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըԿհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ»ՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Ամենակարևոր ամսաթվերը՝ ընտրություններից հետոԵթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» «Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ»Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Սամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Ընդդիմությունը կհրաժարվի՞ մանդատներից. ընտրություններից հետո նոր պայքար է սկսվումԿարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ»Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար ՄելոյանՊետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»