Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մի գդալ սեր». նոր ռոմանտիկ մելոդրամա՝ Անի Խաչիկյանի և Ներսես Ավետիսյանի մասնակցությամբ

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շուտով կինոսիրողները հնարավորություն կունենան դիտելու նոր ռոմանտիկ մելոդրամա՝ դերասաններ Անի Խաչիկյանի և Ներսես Ավետիսյանի գլխավոր դերակատարմամբ: Նոր աշխատանքով ռեժիսոր  Հրաչ Քեշիշյանը «Մի գդալ սեր» կփոխանցի հանդիսատեսին:  Ֆիլմը ստեղծվել է ըստ գերմանացի գրող Փ. Ջ. Անդերսոնի «Սիրո բաղադրատոմսը» վեպի, մի պատմություն, որտեղ խոհարարությունը դառնում է սիրո, ինքնաճանաչման և հայկական ինքնության բացահայտման լեզու։ Ֆիլմի օպերատորն է՝ Մկրտիչ Մալխասյանը,  պրոդյուսերը՝ Վահե Քեշիշյանը:


Ֆիլմի սյուժեն միահյուսում է Հայաստանի և Բոստոնի գեղագիտական հակադրությունը՝ սրտաբաց սիրո պատմության ներքո։  Գլխավոր հերոսներին մարմնավորող Ներսես Ավետիսյանն ու Անի Խաչիկյանը խոստանում են դիտողին փոխանցել այն մի գդալ սերը, որն, ըստ հեղինակների, կարող է փոխել ամեն ինչ։

«Գիտենք, թե որքան կարևոր է այն մի գդալ սերը, որ փոխանցելու ենք հայ հանդիսատեսին։ Եվ այդ սերը մենք պատրաստ ենք փոխանցել լիարժեք նվիրվածությամբ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Անի Խաչիկյանը:

Ներսես Ավետիսյանը խոստովանեց՝ շատ ուրախ է, որ այս ֆիլմը շուտով կմտնի արտադրական փուլ։

«Ու նաև հպարտ եմ, որ աշխատելու եմ Անիի հետ՝ իմ լավագույն ընկերներից մեկի։ Մեր բեմական տանդեմն արդեն հինգ տարի է՝ գործում է հաջողությամբ, հիմա ժամանակն է էկրանի վրա նույն ներդաշնակությունը փոխանցել»,- նշեց դերասանը:

Պատմություն է մի լրագրող աղջկա մասին, որը հանգամանքների բերումով դառնում է խոհանոցի տիրուհի
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հույս հայտնեց, որ սեպտեմբերին արդեն կսկսեն նկարահանումները։ «Գեղեցիկ ֆիլմ է ստացվելու: Պատմությունը շեֆ-խոհարարի մասին է և մի լրագրող աղջկա, որը հանգամանքների բերումով դառնում է խոհանոցի տիրուհի։
Սա սեր է՝ մի գդալով կամ մի գդալ սեր փոխանցելու միջոցով։ Ռոմանտիկ մելոդրամա է՝ իր խորքային շերտերով։ Բոստոնում ապրող մի հայ տղա գալիս է Հայաստան, սիրահարվում Հայաստանին ու մնում այստեղ։
Ցույց ենք տալու մեր երկրի ամենագեղեցիկ վայրերը, հայկական խոհանոցի հոգին՝ իսկական սիրով։ Սա հայ կինոյում խոհարարության շուրջ ստեղծված եզակի ֆիլմերից է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Հրաչ Քեշիշյանը:

Նա նշեց, որ նկարահանումները հիմնականում կլինեն Հայաստանում, իսկ մի քանի տեսարաններ՝ Միացյալ Նահանգներում։

Օպերատոր Մկրտիչ Մալխասյանը հումորով նկատեց․ «Իմ ամենամեծ մարտահրավերն այս ֆիլմում չգիրանալն ու ֆորմայի մեջ մնալն է»։

Անի Խաչիկյանը հիշեց իր  առաջին հեռակա շփումը Հրաչ Քեշիշյանի հետ․

«Վեցերորդ-յոթերորդ դասարանում էինք, երբ Նար-Դոս էինք անցնում դասագրքում։ Այդ նույն օրերին էկրան բարձրացավ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնին»։ Դասարանով գնացինք դիտելու։ Իսկ հիմա՝ ես եմ Հրաչ Քեշիշյանի ֆիլմի հերոսուհին։ Դա ինձ համար մեծ պատիվ է»,-անկեղծացավ Անին։

Ներսես Ավետիսյանն էլ ավելացրեց՝ հիշելով իր առաջին տպավորությունը ռեժիսորի նախորդ ֆիլմերից․

«2009-ին դիտեցի «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը։ Արդեն այդ տարիքում՝ 12-ում, մտածում էի՝ ինչու Սամվել Թոփալյանի տեղը ես չեմ։
Արդեն 10 տարի է՝ Քեշիշյանի հետ համագործակցում եմ, ու դրա համար անսահման շնորհակալ եմ»,- պատմեց դերասանը:

«Մենք հիմա մեր փոքր երեխաների հեքիաթի մեջ ենք։ Այդ իսկապես ուրախություն է, ու ես կարոտել եմ կինոն»,- ամփոփեց Անի Խաչիկյանը:

ԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է