Խոզնավարում վախի մթնոլորտ է․ կրակոցները շարունակվում են
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Խոզնավարում, առօրյան այդքան էլ խաղաղ մթնոլորտում չի անցնում։
Տեղի բնակիչների մի մասը խուճապի մեջ է, մի որոշ մաս էլ հավատում է դեռ, որ խաղաղություն կլինի։
Mediahub-ը մշտապես անդրադարձել է, թե ինչ իրավիճակ է սահմանամերձ գյուղերում, որից էլ եկել ենք այն եզրահանգմանը, որ մի քանի մարզերում կատարվում են ոչ հայանպաստ գործողություններ, որոնց մասին այդպես էլ չի բարձրաձայնվում։
Խոզնավարի բնակիչը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղից կրկին լսելի են կրակոցների ձայներ, որոնք արդեն սովորական երևույթ են դարձել համայնքում ապրողների համար։
«Անցած գիշեր էլի 1:30-ի կողմերը մի հինգ հատ կրակոցի ձայն լսվեց։ Խնածախի կողմերում էլ են կրակոցներ լսվել։
Ցերեկային ժամերին վերջին շրջանում չի լինում»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք գյուղում այս ամենի ֆոնին կա վախի մթնոլորտ, բնակիչն ասաց, որ սկզբում ահավոր իրավիճակ է եղել, բոլորը վախեցած են եղել։
Նրա խոսքով՝ այս ամենի հետ մեկ տեղ մարդիկ չեն շարունակում լինել լավատես՝ կարծել, որ դեռ ամեն ինչ կարող է լավ լինել։
Հիշեցնենք, որ Mediahub-ը գրել էր՝ հուլիսի 3-ին Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Խոզնավարում կրկին կրակոցներ են հնչել, այս անգամ ցերեկային ժամերին։
Ամիսներ առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































