Սյունիքի մարզում կյանքից հեռացած ժամկետային զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
24News-ի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի մահացած ժամկետային զինծառայողը Մովսես Պողոսյանն է` 18 տարեկան:
Հիշեցնենք, որ գրել էինք` երեկ 24News-ի տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ զինվորն ինքն իրեն է կրակել:
Արդեն առավոտյան ՔԿ-ն հաստատեց մեր տեղեկությունը, հայտնելով, որ Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Վարույթն հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնել էր ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































