Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարի» նախկին հարձակվող Իգոր Պիկուշչակը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ իսպանական «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
«Ես չեմ կարծում, որ նա կտեղափոխվի «Ժիրոնա»։ Մուրադ Մուսաևը վերջերս ճիշտ նկատեց՝ ընտրությունը կախված է հենց խաղացողից, բայց միևնույն է, սա այն ակումբը չէ, որին արժե լուրջ «կառչել»։ Վստահ եմ, որ նա ավելի լուրջ առաջարկներ կունենա։ Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների»,- ասել է Պիկուշչակը «Движение» ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ իսպանական «Ժիրոնան» բանակցություններ է վարում «Կրասնոդարի» հետ 25-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































