Միխայիլ Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի փոխտնօրենի պաշտոնից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միխայիլ Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Հիշեցնենք, նա այցելել էր օկուպացված Ստեփանակերտ և հաճոյացել Ադրբեջանի հասցեին։
75-ամյա Միխայիլ Գուսմանը մոտ 30 տարի աշխատել է ՏԱՍՍ-ի կառույցներում: 2000 թվականից նա «Իշխանության բանաձև» հեռուստասերիալի հեղինակն ու հաղորդավարն է: Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2001) և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր լրագրող (2018):
Գուսմանը ղեկավարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցության զարգացման միջազգային ծրագրի Ռուսաստանի կոմիտեն և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվության և հաղորդակցության միջկառավարական խորհրդի (IPDC) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Ռուսաստանի Դաշնության հանձնաժողովի անդամ է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































