PKK-ի զինյալները շարունակում են զինաթափվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն, Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամների զինաթափման գործընթացը շարունակվում է:
ՔԲԿ-ականները Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) և զինված ուժերի նախանշած վայրերում թողնում են իրենց զենքերն ու հեռանում, որոնք էլ հետո վերջիններիս վերահսկողության ներքո ոչնչացվում են:
Նշվում է նաև, որ զինաթափմանը զուգահեռ թուրքական կողմը մեկնարկել է զինյալների կողմից օգտագործված և այժմ դատարկ քարանձավների ոչնչացման և կամ բետոնապատման աշխատանքներ:
Աշխատանքների մեկնարկը տրվել է Թուրքիայի սահմանից 30-ից 35 կմ հեռավորության վրա գտնվող վայրերից, որոնց թվում կա ընդհանուր առմամբ ավելի քան 120 բնակավայր:
Ըստ լուրերի, սկզբում աշխատանքները տարվելու են Մեթինայի, Հաֆթայի և Հաքուրքի շրջաններում, ապա նաև Գարայում և Քանդիլում:
Զուգահեռ տրվող տեղեկությունների համաձայն, զինաթափված ՔԲԿ-ականները շարունակում են մնալ Իրաքյան Քուրդիստանում:
«Երբ Թուրքիան իրականացնի անհրաժեշտ իրավական կարգավորումները ՔԲԿ-ականների մի մասը կարող է գալ Թուրքիա»,- գրում է թուրքական մամուլը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































