ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՈՒԵՖԱ-ն չի աջակցում VAR-ի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ֆուտբոլային կանոնների հնարավոր փոփոխություններին, հաղորդում է The Times-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը (IFAB) կարող է թույլատրել VAR համակարգի օգտագործումը երկրորդ դեղին քարտերի և սխալմամբ նշանակված անկյունայինների դրվագներում։
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ կլինի VAR-ի լիազորությունների ընդլայնմանը՝ պայմանավորված խաղի ժամանակ դադարների թվի հավանական աճով։
Ընդգծվում է, որ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դժգոհ է այն փաստից, որ 2025թ. մարտին IFAB-ը մի շարք փոփոխություններ էր կատարել խաղի կանոններում՝ առանց իրենց հետ խորհրդակցելու։ Դրանցից մեկն անկյունային հարվածի նշանակումն է, այն իրավիճակներում, եթե դարպասապահը գնդակը պահում է իր ձեռքում 8 վայրկյանից ավելի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































