Սիրիական Իդլիբում զինամթերի պահեստում պայթյուն է որոտացել. կա 4 զոհ, 116 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իդլիբի նահանգի հյուսիսային ծայրամասում գտնվող Մաարա Միսրին գյուղաքաղաքի մոտակայքում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ևս 116 մարդ, հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Քաղաքացիական պաշտպանության և շտապօգնության բազմաթիվ խմբեր աշխատանքներ են իրականացնում վիրավորներին և զոհերին մոտակա հիվանդանոցներ տեղափոխելու համար։
Իդլիբի քաղաքացիական պաշտպանության վարչությունից Al Ikhbariya հեռուստաալիքին հայտնել են, որ դեռևս զոհերի վերջնական հստակ թիվ չկա, և որ նույն տարածքում կրկնվող պայթյուններ են լինում, ինչը խոչընդոտում է քաղաքացիական պաշտպանության խմբերի աշխատանքը։




















































