Թուրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 14 հրշեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի կենտրոնական Էսքիշեհիր նահանգում անտառային հրդեհի մարման ժամանակ զոհվել է տասը հրշեջ, ևս 14-ը վիրավորվել են, չորեքշաբթի հայտարարել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին, հաղորդում է Reuters-ը։
Չորեքշաբթի վաղ առավոտից Էսքիշեհիրի Սեյիթգազի շրջանում անտառային հրդեհ է բռնկվել, որի դեմ պայքարել են հրշեջներն ու փրկարարական խմբերը։
Յումաքլին հայտնել է, որ 24 հրշեջներ մնացել են հրե ծուղակում, երբ քամին հանկարծակի փոխել է ուղղությունը և բոցը քշել նրանց կողմը։
Հրշեջներին անհնապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանցից 10-ը մահացել է, իսկ 14-ի բուժումը շարունակվում է, հավելել է նախարարը։ Յումաքլին նշել է նաև, որ չորեքշաբթի Թուրքիայի կենտրոնական և արևմտյան հինգ նահանգներում դեռևս շարունակվում են յոթ անտառային հրդեհներ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































