Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի տարածքում կատարված սպանության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի տարածքում կատարված սպանության փորձը. 7 օր անց կատարողը ներկայացել է ու խոստովանել:
«Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին, իսկ բացահայտումը բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք էր. անգամ ահազանգ ու հաղորդում չէր եղել:
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներին նույն օրը հաջողվեց պարզել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբում սկիզբ առած միջադեպի մանրամասներ:
Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում գիշերային ակումբում 32-ամյա տղամարդը, վիրավորական արտահայտություն հնչեցնելու համար, վեճի էր բռնվել Գարգառ գյուղի 36-ամյա բնակչի հետ: Վեճը տեղափոխվել էր ակումբի բակ, որտեղ հնչել էին հայհոյանքներ, սկսվել էր ծեծկռտուք, և այդ ժամանակ էլ 32-ամյա գարգառեցին դանակով խփել էր 36-ամյա վանաձորցի տղամարդուն:
Այնուհետև գիշերային ակումբի մատուցողուհին տաքսի էր կանչել, վիրավորին տարել Վանաձորի իր տուն և նրան ցույց տվել առաջին օգնություն: Եվ միայն քրեական ոստիկանների բացահայտումից հետո տուժածը մասնագիտական բուժօգնության էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ սպանության փորձի հատկանիշներով, և հուլիսի 21-ին, Լոռու քրեական ոստիկանների միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում Գարգառ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը ներկայացվեց նախաքննական մարմին ու տվեց խոստովանական ցուցմունք:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































