«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ կունենան «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգին
ՄՇԱԿՈՒՅԹ
Հուլիսի 29-ին՝ ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգը։ Համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Գրիգի, Ալեքսանդր Հարությունյանի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները։ Համերգի մենակատարը շեփորահար Սերգեյ Նակարյակովն է, դիրիժորը՝ Սերգեյ Սմբատյանը։ Համերգին իրենց կատարումներով հանդես են գալու նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Վահե Դանիելյանը, Տիգրան Հարությունյանը, Նարեկ Առաքելյանը, Մարտին Արշակյանը։ Սա ևս մեկ հնարավորություն է պատանի երաժիշտների համար հանդես գալ փորձառու երաժիշտների կողքին, կատարելագործել իր իրենց կատարողական հմտությունները։
«Երևան» երիտասարդական նվագախումբը օգոստոսի 2-ին Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում կներկայացնի Հայաստանը միջազգային հեղինակություն վայելող «Young Euro Classic 2025» փառատոնին։ Այս փառատոնին ևս ելույթ կունենան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները։
Նշենք, որ տոմսերի արժեքը 1000 -5000 դրամ է։ Դրանք հնարավոր է ձեռք բերել հետևյալ հղումով՝ https://shorturl.at/jtaWq։




















































