Ստամբուլում կրկին տարեց հայ են սպանել (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է .
Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ զույգի տուն մտած հանցագործները տունը թալանելուց հետո զույգին կապել են մահացու «խոզի կապանքով» ու հեռացել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Շիշլիում տարեց հայ զույգի տանը մաքրությամբ զբաղվող աշխատակիցը հերթական այցի ժամանակ տեսնելով, որ տան դուռը բացող չկա, զանգահարել է տարեց ամուսինների ազգականներին, ովքեր անմիջապես ոստիկանություն են հայտնել։
Դեպքի վայր մեկնած հրշեջները պատուհանից ներս են մտել եւ տեսել «խոզի կապանքով» կապված ամուսինների։ Պարզվել է, որ կապված 85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում է գտնվում։
Հիվանդանոց տեղափոխված տարեց հայ կինը պատմել է, որ տունը թալանել ու իրենց կապել են 3 տղամարդ։


1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



