Եվրամիությունը պատրաստ է կիրառել տարբեր հակազդեցություններ Իսրայելի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը պատրաստ է կիրառել տարբեր հակազդեցություններ, եթե Իսրայելի իշխանությունները շարունակեն անտեսել Գազայի հատվածում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու իրենց պարտավորությունները և թույլ չտան մարդասիրական օգնության մուտքը, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Բոլոր տարբերակները [հակազդեցությունների] կքննարկվեն, եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Կալլասի խոսքով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ զրույցի ժամանակ նա հիշեցրել է ԵՄ-ի և Իսրայելի միջև ավելի վաղ ձեռք բերված համաձայնագիրը՝ Գազա մարդասիրական պարագաների անարգել մատակարարման վերաբերյալ։
Դիվանագետը հորդորել է դադարեցնել պաղեստինցիների սպանությունները իսրայելցի զինվորների կողմից մարդասիրական օգնության բաշխման կետերում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































