Բժիշկները շոկի մեջ էին՝ տղամարդու գլխում հայտնաբերելով 10 սմ երկարությամբ որդ
ԼԱՅՖBlog.1in.am-ը գրում է .
Բրիտանիայում ապրող չինացի տղամարդու մոտ բժիշկները 10 սանտիմետրանոց երիզորդ (Spirometra erinaceieuropaei) են հայտնաբերել, հայտնում է Genome Biology ամսագիրը: Չինացին 2008թ. սկսել է բողոքել գլխացավերից, նոպաներից, հիշողության կորստից և տարօրինակ հոտերի զգացողությունից: Այդ ժամանակ տոմոգրաֆիայից հետո ուղեղի վնասվածք է հայտնաբերվել, իսկ հետո ուղեղի հյուսվածքներում որդ է հայտնաբերվել:
2012թ. բժիշկները որդը հեռացրել են չինացու ուղեղից, սակայն նրա առողջական խնդիրները չեն ավարտվել: Spirometra erinaceieuropaei որդը հանդիպում է Չինաստանում, այն վարակում է երկկենցաղներին և խեցեմորթներին, ուստի բժիշկները ենթադրել են, որ տղամարդը վարակվել է Չինաստան այցերից մեկի ժամանակ, որտեղ պատրաստված գորտ է կերել:

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



