Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական թատրոնը հեղինակավոր բեմերում․ «Ցուրտ օր դժոխքում» և «Պանդուխտության երգը»՝ Ավինիոնից մինչև Էդինբուրգ

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայկական թատրոնը ճանապարհ է բացում դեպի Եվրոպա։ Հրաչ Քեշիշյանի բեմադրած «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը, ինչպես նաև Միհր թատրոնի «Պանդուխտության երգը» վավերագրական-պարային բեմադրությունը, ներկայանում են աշխարհի երկու խոշորագույն թատերական փառատոններում՝ ֆրանսիական Ավինիոնում և Էդինբուրգի Fringe Festival-ում։

2024 թվականին այս 2 ներկայացումները պատվով ներկայացրեցին Հայաստանը Ավինիոնում, որից հետո եղավ հրավեր նաև Էդինբուրգում կայանալիք Fringe Festival 2025-ին: 

Tert.am Life-ը ներկա է եղել թիմի հետ հանդիպմանն ու առանձնացրել կարևոր դրվագները: 

Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ պետական աջակցությամբ ներկայացավ Ավինիոնում, ինչը ճանապարհ բացեց նաև մյուս հայկական թատրոնների համար.  

«Մենք դռներ բացեցինք նաև մյուսների համար։ Այս տարի ևս հայ թատերախմբեր կան Ավինիոնում։ Իսկ Էդինբուրգի Fringe Festival 2025-ի մասնակցությունը մեր մեծագույն ձեռքբերումներից է»,- նշեց Մանե Գրիգորյանը:  

HK Productions ընկերության հիմնադիր-տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյանը պատմեց, որ Ավինիոնի փառատոնը գոյություն ունի 1947 թվականից, որի շրջանակներում Ֆրանսիան մի հարկի տակ է հավաքում աշխարհի բոլոր թատերախմբերին և այսքան տարի կարողանում է պահել նշաձողը:

«Փառատոնային հաջողությունների սկիզբը դրվել է Հայաստանում՝ «Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում, երբ այս երկու ներկայացումները գրավեցին Ավինիոնի ներկայացուցիչների ուշադրությունը։

Ավինիոնում 10 օր շարունակ խաղացինք միջազգային հանդիսատեսի համար: Մեր սփյուռքահայերը նույնպես Մարսելից գալիս էին Ավինիոն՝ դիտելու մեր ներկայացումները, ինչպես նաև՝ տարբեր փառատոնների տնօրեններ: Ի ուրախություն և ի հպարտություն մեզ՝ ընտրվեցինք նաև Էդինբուրգի ամենահեղինակավոր Fringe Festival փառատոնի համար: Այն եվրոպական ամենամեծ ու կարևոր թատերական փառատոնն է:  

ԿԳՄՍ-ի աջակցությամբ արդեն օգոստոս ամսին մեկնում ենք Էդինբուրգ: Մեծ պատիվ է լինել առաջինը և՛ Ավինիոնում, և՛ Էդինբուրգում ու սա նաև որոշակիորեն պատասխանատվություն է, քանի որ մենք բացեցինք այն դուռը, որը գնում է դեպի Եվրոպա»,-նշեց Հրաչ Քեշիշյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ թատերական փառատոնները կարևոր գործիք են մշակութային հաղորդակցության և միջազգային ներկայության համար։ Նա շեշտեց, որ Ավինիոնում պաշտոնական մասնակցությունն արդեն իսկ բեկումնային պահ էր հայկական թատրոնի համար։
«Թատերարվեստի զարգացումը հնարավոր չէ առանց ժամանակակից գրականության աջակցության։ Ավելի շատ պիեսներ են անհրաժեշտ՝ գրված հայ դրամատուրգների կողմից։ Անկախ թատրոնների գոյությունն էլ նոր շունչ ու մրցակցություն է մտցնում դաշտում։ Մենք պիտի խթանենք այդ մթնոլորտը»։

Միհր թատրոնի հիմնադիր, պարուսույց, բեմադրիչ Ցոլակ Մլքե-Գալստյանը ներկայացրեց «Պանդուխտության երգը» անխոս, ժամանակակից պարային ներկայացման գաղափարն ու միջազգային արձագանքները՝ շեշտելով, որ այն համամարդկային թեմաների մասին է.

«Մենք խոսում ենք պատերազմների, կորուստների, տեղահանության մասին։ Այս ներկայացումը արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս։ Մեր քարերը խորհրդանշորեն մեզ հետ գնում են փառատոններ, որտեղ հանդիսատեսը երբեմն վերցնում է դրանք  որպես հիշողություն»:

Դերասան Ներսես Ավետիսյանն, ով «Ցուրտ օր դժոխքում» մոնոներկայացման գլխավոր հերոսն է, անկեղծորեն պատմեց, թե որքան հուզիչ և պատասխանատու է իր համար Հայաստանի անունը ներկայացնել աշխարհում.

«Ես այս ներկայացումը ստեղծելու ընթացքում չէի մտածում, որ հիմա մի բան ենք անելու, որ բոլորին դուր կգա կամ բոլորը կհուզվեն։ Բայց ստացվեց այնպես, որ երբ պարոն Քեշիշյանի հետ սկսեցինք աշխատել պիեսի վրա, կյանքում շատ ծանր շրջան էր։ Միգուցե դա էլ նպաստեց, որ այս ներկայացումը դառնա շատ ավելի խորքային՝ էմոցիաների, ոչ թե պարզապես պիես կարդալու ու փոխանցելու այն, ինչ գրված է։

Ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ այն մարդկանց, ովքեր արդեն գրեթե երեք տարի շարունակ գալիս են իմ «տուն»՝ Երգի պետական թատրոն, որտեղ ես մեծացել եմ ութ տարեկանից և դիտում են այս ներկայացումը։ Շատ ուրախ եմ, որ այս աշխատանքով կարողացանք հասնել շատ կարևոր փառատոների։

Ես մեծ հույս ունեի, որ Ավինիոնը կդառնա այն պատուհանը, որի միջոցով մենք կստանանք Էդինբուրգի հրավերը։ Եվ դա հենց այդպես էլ եղավ։

Սա ինձ համար շատ կարևոր է, միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Ես անչափ շնորհակալ եմ բոլոր «մեղավորներին», տիեզերքին, որ այս ամենը տեղի է ունենում իմ կյանքում։ Կփորձեմ անել առավելագույնը»,- անկեղծացավ Ներսես Ավետիսյանը:

Մանե Գրիգորյանը հավելեց, որ 2024-ին Ավինիոնում նաև կազմակերպվել են Հայաստանի մշակույթի օրեր։

«Դա շատ ինքնաբուխ ստացվեց՝ մեկ շաբաթվա ընթացքում անցկացրինք կինոդիտումներ, հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, հարց ու պատասխաններ տեղի լրագրողների և թատերական քննադատների հետ։ Խոսեցինք Հայաստանի ժամանակակից մշակութային կյանքի մասին և կրկին պատվով ներկայացրինք Հայաստանը։ Ավինիոնում մեզ միացան Արթուր Ղուկասյանն ու Սերժ Ավետիքյանը։ Կային թե՛ հայեր, թե՛ օտարերկրացիներ, որոնց, հուսով եմ, տպավորել էին թե՛ մեր ֆիլմերը, թե՛ ներկայացումները։ Այդ ընթացքում ցուցադրեցինք նաև «Անատոլիական պատմություն» ֆիլմի տարբերակը, որը հատուկ մոնտաժվել էր ֆրանսերեն ենթագրերով»,- պատմեց Մանե Գրիգորյանը։

«Մեզ համար շատ նշանակալից էր այն փաստը, որ Սերժ Ավետիքյանը միացավ մեզ։ Կինոդիտումն ինքնին շատ հետաքրքիր էր՝ ֆրանսիացիները դիտումից հետո սկսեցին շատ ակտիվ հարցեր տալ։ Պարզվեց, որ իրենք իսկապես շատ են սիրում խոսել ու քննարկել։ Հարցերի տարափն ուղղակի ստիպեց մեզ նայել մեր աշխատանքին մի այլ տեսանկյունից։ Դու սկսում ես մեկնաբանել սեփական գործդ՝ նորովի։ Դա նոր ու շատ հետաքրքիր փորձառություն էր։ Մանավանդ, որ թատերական փառատոնի մեջ կինոյի ներմուծումը նույնպես բավական հետաքրքիր լուծում էր»,- հավելեց Հրաչյա Քեշիշյանը։

«Ավինիոնի մասին շարունակելով՝ նշեմ, որ Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» ներկայացումը ևս հրավեր է ստացել մասնակցելու փառատոնին։ Դրա բեմադրությունը կրկին իրականացրել է Հրաչ Քեշիշյանը։ Մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ տարի արդեն ավելի մեծ թիմով երաժշտական ներկայացում կտանենք Ավինիոն և կպատմենք Կոմիտասի մասին»,- ամփոփեց Մանե Գրիգորյանը։

Ավելի վաղ, Tert.am Life-ը անդրադարձել էր, որ տարիներ անց կրկին Երգի պետական թատրոնի բեմ է վերադարձել Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» երաժշտական ներկայացումը: Այն վերաբեմադրվել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի, երգիչ Ռուսլան Էլյազյանի և Մանե Գրիգորյանի շնորհիվ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը