Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել մեկնարկային տուրում
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ:
Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր խփեցին Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում կատարեց: Սպերցյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և փոխարինվեց 77-րդ րոպեին:
«Պարի Նիժնի Նովգորոդի» դարպասում ևս մեկ գնդակ հայտնվեց պաշտպան Վիկտոր Ալեքսանդրովի ինքնագոլի արդյունքում:
Հաջորդ տուրում՝ հուլիսի 26-ին, «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



