Լուիս Դիասը «Բավարիայում» կստանա 14 միլիոն եվրո
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասի հետ հասել է համաձայնության 4 տարվա պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է Bild-ը։
28-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ (մինչեւ հարկերի վճարումը)։ Նախատեսված են նաեւ բոնուսներ արդյունավետության համար։ Ակումբները մոտ են համաձայնության տրանսֆերի վերաբերյալ։ Transfermarkt-ը Լուիս Դիասի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Լուիս Դիասը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2022 թվականից՝ 148 խաղում խփելով 41 գոլ, կատարելով 23 գոլային փոխանցում։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



