Քորթնի Քարդաշյանը հետևորդին «իր տեղն է դրել»՝ իր կազմվածքի մասին մեկնաբանության պատճառով
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քորթնի Քարդաշյանը կոշտ է արձագանքել իր հետևորդներից մեկին, որն իր կազմվածքի մասին մեկնաբանությոյն էր արել Instagram-ում։
Քննարկման պատճառը ռեալիթի շոուի աստղի Իտալիայի Պորտոֆինո քաղաքում անցկացրած արձակուրդի ժամանակ արված լուսանկարն էր։ Սելֆիում, որտեղ Քորթնին արտացոլվում է հայելու մեջ, նա կեցվածք է ընդունել սև բիկինիով։ Չնայած լուսանկարը ամենապարզը չէր, բաժանորդը ակնարկել է, որ 46-ամյա աստղը, կարծես, հղի լինի։
Այնուամենայնիվ, ուշադիր երկրպագուները նշել են, որ Քարդաշյանի կազմվածքը գեղեցիկ տեսք ունի, և հղիության մասին ենթադրությունը անհիմն է թվում։
Քորթնին մեկնաբանությունը աննկատ չի թողել և կտրուկ պատասխանել է. «Կամ գուցե ես պարզապես կրծքով եմ կերակրում, ուտում եմ պաղպաղակ, ֆոկաչչա, մակարոնեղեն, չեմ մարզվում և ապրում եմ իմ լավագույն կյանքով, փոքրիկ»,-գրել է նա։
Երկրպագուները մեկնաբանություններում աջակցել են Քորթնիին՝ նշելով, որ յուրաքանչյուր կին իրավունք ունի վայելել կյանքը՝ առանց արտաքին ճնշման։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































